Ո՞վ է մեղավոր՝ պողո՞սը, թե՞ պողոսին խաբողները

Քաղաքագետ  Գարեգին Պետրոսյանը գրում է

Ամենավտանգավոր պողոսները տնտեսական ոչ արդարացի
կառուցակարգի արդյունքում առաջացած պողոսներն են, ովքեր հախուռն կերպով պատրաստ են գնալու բոլոր նրանց հետևից, ովքեր կասեն «թալանը հետ բերենք ու մաս-մաս անենք բոլորիս մեջ»:
Պողոսներին իսկապես թվում է, թե իրենց ինչ-որ մեկը թալանել է, այն դեպքում, երբ հարստության գերկենտրոնացումը տեղի է ունեցել տնտեսության ոչ արդարացի կառուցվածքի արդյունքում: Նրանք չեն պահանջում, որպեսզի օրենսդրական ճանապարհով ապակենտրոնացնեն տնտեսությունը, որպեսզի ՀՆԱ-ի ծավալը բաժանվի հնարավորինս շատ տնտեսվարողների մեջ, այլ հավատում են իրենց «պողոսական հրաշքին»՝ կարճ ճանապարհով իրենց հարստացմանը:

Հարց է առաջանում՝ պողո՞սն է մեղավոր, թե՞ պողոսին խաբողները, ովքեր չունեն տնտեսությունն ապակենտրոնացնելու պրակտիկ ներուժ, բայց վարժված են պոպուլիզմի և դեմագոգության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով