Daily Archives: 06.10.2019

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Հալելի»-ի վրա հարձակման կապակցությամբ

Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ՝ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164֊րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հայելի» մամուլի ակումբը հարձակման է ենթարկվել: Ինչպես տեղեկացրել է մամուլի ակումբի կայքը, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան և Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։

«Կեղծիք բուրգի փլուզումն ու վարչապետի լռությունը».Գարեգին Պետրոսյան

Ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի նախքան «հեղափոխությունն» իր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու տարիներին մամուլի ազատության հանգամանքից դժգոհելու։ Եվ խնդիրն ամենևին այն չէ, որ նա այդ ընթացքում զբաղվել է նաև լրագրությամբ, այլ այն, որ եթե չլիներ այդ ազատությունը (այդ տարիների «դեղին մամուլը» շատ ավելի ակտիվ էր ), գուցե բացառված լիներ նաև բեմականացնել այն մեծ ներկայացումը,… Կարդալ ավելին »

Հանձնաժողովի իշխանական անդամները առաջարկել են նիստ հրավիրել. պատրաստվում են դատապարտել Սորոսի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ»-ի իրականացրած ակցիան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ սորոսական պատգամավորները արտահերթ նիստ են հրավիրել երեքշաբթի օրը, որպեսզի դատապարտեն ՎԵՏՕ-ի խաղաղ ակցիաները Սորոսի գրասենյակի դիմաց: Իսկ ես պատրաստվում եմ վաղը հրապարակային ապացուցել, որ սորոսական պատգամավորները երկերեսանի են ու կեղծավոր, որ նրանք թքած ունեն մարդու և մարդու իրավունքների վրա: Սորոսի սինդիկատը բացառապես նեղ խմբային շահով է առաջնորդվում,… Կարդալ ավելին »

«Սրիկան է եկել իր հոգեզավակի դիմակը հագած ու հոշոտում է ձեզ ներսից».Մեսրոպ Մուսայելյան

Մեսրոպ Մուսայելյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է. «Գիտե՞ք ով է ուզում այսօր պապացուցել, որ ՀՀ֊ում ամեն վատ բան տեղի է ունեցել 1998֊ից հետո։ Նա, ով որ 1996֊ի ընտրությունների արդյունքը պոռնիկաբար տրորելով, կոտրել է հայ ժողովրդի մեջքը և հայ ժողովրդին նսեմացնելով, իշխանությունը վերցրել իր ձեռքը։Միամիտնե՛ր, 1998֊ի փետրվարի վերջին ձեզ փրկել են այդ սրիկայի ճիրաններից։Եվ հիմա, նորից,… Կարդալ ավելին »

«Երեխաների տոնավաճառ գեյերի համար».Մարինա Խաչատրյան

Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՆԱՎԱՃԱՌ գեյերի համար Նա ով պիտի մեր երկրում տուն գներ ու գար մշտական բնակության հավանաբար սա է ուզում ներմուծել մեր երկիր։ Ո՛չ կգաս, ո՛չ կգնես, ո՛չ կերգես, ո՛չ էլ կներմուծես։ Այսօր իզուր էլ ժամանել ես։ Մնացածը – ՀԱՅ ԱԶԳ ՈՒՇՔԻ ԱՐԻ»։

Ժողովրդի վարչապետի պատիվն արդեն ձվերով զինված խուլիգանական խմբե՞րն են պահում

Ժողովրդի վարչապետի պատիվն արդեն ձվերով զինված խուլիգանական խմբե՞րն են պահում։ Թե՞ Հրայր Թովմասյանին ճնշելու նոր ձև են գտել։ Լավ, բա ո՞նց բացատրենք Փաշինյանին, որ ահավոր մեծ փոս է փորում… ո՞ւմ համար։ Չի՛ ստասցվելու, Նիկոլ Փաշինյա՛ն։ Դուք, որ կարծում եք, թե ներքին թշնամանք հրահրելով իշխանության եք եկել, պիտի այդպես էլ իշխանություն պահեք, չարաչար սխալվում եք։ Սա… Կարդալ ավելին »

Ջահելներ ջան, որ էդքան թույն հայրենասերներ եք, բա ինչի՞ եք վախենում սորոսականների ու իրանց լրատվականների հասցեին մի հատ թթու խոսք ասեք

Հայկ Գևորգյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա ջահելները, որ հարձակվել էին Հայելի ակումբի վրա, իրենց թույն հայրենասերներ էին ներկայացնում, թե իբր լրատվամիջոցը Ալիևին է գովացել, դրա համար էլ ձվեր են նետել լրատվականի գրասենյակի ուղղությամբ: Ջահելներ ջան, որ էդքան թույն հայրենասերներ եք, բա ինչի՞ եք վախենում սորոսականների ու իրանց լրատվականների հասցեին մի հատ թթու խոսք… Կարդալ ավելին »

«Հայելու» վրա հարձակումը քաջնազարների կողմից սեփական անցյալի ուրվապատկերը ջնջելու փիլիսոփայության արտացոլանքն է

Երբ Քաջ Նազարը դարձավ թագավոր, հրամայեց պաշտպանության նախարար Գոռգոռ իշխանին՝ գնալ և անհապաղ ավերել իր հայրենի գյուղը, կոտորել համագյուղացիներին. «Միայն նրանք գիտեն, թե ով եմ եղել ես անցյալում»։ Երբ 1921 թ. Կամոն Թիֆլիսում հեծանվով վթարի ենթարկվեց և զոհվեց, բոլորը խոսում էին, թե այդ ժամանակ Թիֆլիսում կար մի հեծանիվ և մի բեռնատար։ Իրականում՝ միայն Կամոն գիտեր,… Կարդալ ավելին »

«Նա ստի և կեղծիքի տարածման մեթոդների հիմնադիրներից է,նա էր ստեղծել երրորդ ռեյխի միֆը»․Վահան Բաբայան

Այս մարդը Յոզեֆ Գեբելսն է,նա ղեկավարել է քարոզչության նախարարությունը հիտլերյան Գերմանիայում: Երևի լսել եք կամ կարդացել եք: Նա ստի և կեղծիքի տարածման մեթոդների հիմնադիրներից է,նա էր ստեղծել երրորդ ռեյխի միֆը:Նրա օրոք էին ջարդում խմբագրությունները,սպանում լրագրողների,այլախոհներին դարձնում դավաճան և գնդակահարում,նա էր վառում ընդդիմադիր թերթերը և ֆյուռերի կարծիքի հետ չհամնկնող գրքերը: Նա իր ընտանիքի հետ միասին ինքնասպան… Կարդալ ավելին »