Հանձնաժողովի իշխանական անդամները առաջարկել են նիստ հրավիրել. պատրաստվում են դատապարտել Սորոսի գրասենյակի դիմաց «ՎԵՏՕ»-ի իրականացրած ակցիան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԱԺ սորոսական պատգամավորները արտահերթ նիստ են հրավիրել երեքշաբթի օրը, որպեսզի դատապարտեն ՎԵՏՕ-ի խաղաղ ակցիաները Սորոսի գրասենյակի դիմաց:
Իսկ ես պատրաստվում եմ վաղը հրապարակային ապացուցել, որ սորոսական պատգամավորները երկերեսանի են ու կեղծավոր, որ նրանք թքած ունեն մարդու և մարդու իրավունքների վրա: Սորոսի սինդիկատը բացառապես նեղ խմբային շահով է առաջնորդվում, թաքնվելով «ժողովրդավարություն», «մարդու իրավունքներ», «խոսքի ազատություն» լոզունգների հետևում:
Այո, ես դա կանեմ վաղը…»:

https://armdaily.am/?p=65630&l=am%2F&fbclid=IwAR2Zz88FE5rSRu3eVcluWZ9oPvQmxd5_ec7LcdiqsiDa6tZ0c_uGUPRXk24

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով