«Հայելու» վրա հարձակումը քաջնազարների կողմից սեփական անցյալի ուրվապատկերը ջնջելու փիլիսոփայության արտացոլանքն է

Երբ Քաջ Նազարը դարձավ թագավոր, հրամայեց պաշտպանության նախարար Գոռգոռ իշխանին՝ գնալ և անհապաղ ավերել իր հայրենի գյուղը, կոտորել համագյուղացիներին. «Միայն նրանք գիտեն, թե ով եմ եղել ես անցյալում»։

Երբ 1921 թ. Կամոն Թիֆլիսում հեծանվով վթարի ենթարկվեց և զոհվեց, բոլորը խոսում էին, թե այդ ժամանակ Թիֆլիսում կար մի հեծանիվ և մի բեռնատար։ Իրականում՝ միայն Կամոն գիտեր, թե իր մանկության ընկեր Սոսոն (այդ ժամանակ արդեն՝ Ստալինը) ով է եղել անցյալում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նոր» Հայաստանում հարձակվում են հայելիների վրա՝ մի պարզ պատճառով, հայելին ցույց է տալիս մարդու քաջնազարական անցյալը, օղորմածիկ հորը, բանսարկուի, ստահակի, «բոմժի»…

«Հայելու» վրա հարձակումը քաջնազարների կողմից սեփական անցյալի ուրվապատկերը ջնջելու փիլիսոփայության արտացոլանքն է…

Վահե Սարգսյանի  ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով