«Կեղծիք բուրգի փլուզումն ու վարչապետի լռությունը».Գարեգին Պետրոսյան

Ով-ով, բայց Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունի
նախքան «հեղափոխությունն» իր ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու տարիներին մամուլի ազատության հանգամանքից դժգոհելու։ Եվ խնդիրն ամենևին այն չէ, որ նա այդ ընթացքում զբաղվել է նաև լրագրությամբ, այլ այն, որ եթե չլիներ այդ ազատությունը (այդ տարիների «դեղին մամուլը» շատ ավելի ակտիվ էր ), գուցե բացառված լիներ նաև բեմականացնել այն մեծ ներկայացումը, որին տրվեց «հեղափոխություն» անունը։ Հետևաբար, բազմակարծության ու մամուլի ազատության դեմ իրագործվող ոտնձգությունները վարչապետի կողմից պետք է ոչ թե արհամարվեն, այլ հստակ ու սպառիչ արձագանքի արժանանան։ Բայց քանի որ կեղծիքի բուրգը կանխատեսվածից արագ է ենթարկվում փլուզման, ուստի ինչ-որ առումով հասկանալի է նաև վարչապետի լռությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երեկ Վարչապետը ներկա է գտնվել իր՝ «Երկրի հակառակ կողմը»վեպի բեմականացմանը։ Վեպի հրատարակման պատմությունը ևս մեկ խոսուն վկայություն է վերը նշված այն հանգամանքի, որ Փաշինյանը երբեք սեփական պատկերացումներն արտահայտելու տեսանկյունից ազատության սահմանափակման խնդիր չի ունեցել։ Հարցն այն է, որ թեև գիրքը հրատարակվել է 2018 թվականին «Անտարես» հրատարակչության կողմից, բայց նրա առանձին հատվածները տպագրվել էին դեռևս 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում, երբ Նիկոլ Փաշինյանը ընդհատակում էր և նրա գտնվելու վայրը իբր հայտնի չէր։

Ի՞նչ է սա նշանակում, որ Փաշինյանին իր կարծիքն արտահայտելու ազատությունից չեն զրկել անգամ այդ օրերին։ Եվ թող ավելորդ շուներ չբմեմադրեն «Հայելի» ակումբի նկատմամբ քաղքենի ոտնձգություն իրագործած նրա նվիրյալ հավկիթահարիչները, իսկ նա էլ պատեհ-անպատեհ ժողովրդավարությունից ու բազմակարծւթյունից չխոսի։

Քաղաքագետ   Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով