«Սրիկան է եկել իր հոգեզավակի դիմակը հագած ու հոշոտում է ձեզ ներսից».Մեսրոպ Մուսայելյան

Մեսրոպ Մուսայելյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

«Գիտե՞ք ով է ուզում այսօր պապացուցել, որ ՀՀ֊ում ամեն վատ բան տեղի է ունեցել 1998֊ից հետո։ Նա, ով որ 1996֊ի ընտրությունների արդյունքը պոռնիկաբար տրորելով, կոտրել է հայ ժողովրդի մեջքը և հայ ժողովրդին նսեմացնելով, իշխանությունը վերցրել իր ձեռքը։Միամիտնե՛ր, 1998֊ի փետրվարի վերջին ձեզ փրկել են այդ սրիկայի ճիրաններից։Եվ հիմա, նորից, այդ սրիկան է եկել իր հոգեզավակի դիմակը հագած ու հոշոտում է ձեզ ներսից, իրար դեմ լարելով և դուք չեք հասկանում։ Լևոնն է՛ եկել, Լևոնը… այո՛, այն սրիկան, ով ձեզնից տարել է ձեր մանկությունն ու պատանեկությունը, ով թալանել է ձեր հայրերի ու մայրերի ստեղծածը, ով խլել է ձեր երազանքները, ով իր արյունարբու իշխանության ժամանակ բառիս բուն իմաստով ապանել է տվել մեր ազգի ամենանվիրյալ տղաներին իր ՀՀՇ֊ազգադավ սրիկաների միջոցով։ Այն ազգադավ սրիկաների, որոնց, հիմա դուք տեսնում եք նեկայիս ենիչեր֊վարչապետի շրջակայքում ու տարբեր հանձնաժողովներում։ Ժողովու՛րդ, եթե այս ամենը չհասկանաք, հատուցումը շատ թանկ է լինելու»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով