Փոխոստիկանապետը լքեց պաշտոնը արած հայտարարությունից մեկ օր անց .Հրապարակ

«Հրապարակ»-գրում է.

Հովհաննես Քոչարյանին ազատել են պաշտոնից։ Այս մասին տեղեկությունը փորձեցինք ճշտել ոստիկանության լրատվական բաժնից։ Բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը ասաց, որ ոստիկանապետի տեղակալին վարչապետի միջնորդությամբ նշանակում կամ ազատում է նախագահը, և կառավարությունից պետք է ճշտել, իսկ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը ասաց, որ այս պահի դրությամբ հրամանագիր չկա՝ «այս պահի դրությամբ» արտահայտությունը ևս մեկ անգամ շեշտելով․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հովհաննես Քոչարյանի հեռացումը հատկապես հետաքրքրական է երեկ նրա կողմից արված հայտարարության ֆոնին։ Նա ասել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն:
«Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման և գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- ասել էր Քոչարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով