«Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել».Վահան Բաբայան

Ժիրայր Սեֆիլյանն իր ֆեյսբուքյան էջում հերթական հայտարարությունն է տարածել Արցախի և Վիտալի Բալասանյանի մասին, որում մասնավորավես ասվում է՝ «Հակառակորդը պլանավորված կերպով հող է նախապատրաստում ռևանշի և Արցախի օտարման համար, ուստի ձեռքերը ծալած նստելը դառնում է ակամա հանցակցություն: Ժամ առաջ անհրաժեշտ է բերման ենթարկել Վիտալի Բալասանյանին և բացառել Արցախի վրա ՀՀ իրավազորության նկատմամբ որևէ կասկած»:

Այսինքն ըստ Ժիրայր Սեֆիլյանի՝ հակառակորդի ռևանշիստական նկրտումները զսպելու կարևորագույն գործոնը՝ Վիտալի Բալասանյանին բերման ենթարկելն է և դրանով Արցախի վրա ՀՀ իրավազորության մասին կասկածանքների փարատումը:
Այս ամենը Ժիրայր Սեֆիլյանին մի շարք հարցեր բարձրաձայնելու տեղիք են տալիս: Վստահ ենք՝ նա չի կարող պատասխանել, սակայն թվարկում եմ, ակնկալելով պատասխաններ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարց 1. Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը, պաշտոնապես հայտարարել է, որ զբաղվում է Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի արած հայտարարությունների գործով: Եվ եթե նրաց պետք էր բերման ենթարկել մարտի 1-ի, կամ ձեր և վարչապետի հետ հանդիպման մասին արած հայտարարությունների համար, ի՞նչու ձեր աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանի իշխանությոան օրոք, Հայաստանը չի անում այդ քայլը:

Հարց 2. Ցանկացած բանիմաց և գիտակից մարդ առավելևս ազատամարտիկ գիտի, որ հակամարտություները հաղթում են զենքով՝ զենքի ուժով, սպառազինվելով, այնինչ Հայաստանը ձեր սատարած «Թավշյա հեղափոխություն»-ից հետո, չի՜ արդիականացրել և ոչ մի զինատեսակ, փոխարենը դուք այդ առիթով մտահոգություն չեք հայտնում, այլ խոսում եք Վիտալի Բալասանյանին՝ Արցախի հերոսին բերման ենթարկու մասին: Առաջ հենց դուք էիք ասում, որ ամոթ է, որ մեր սահմանները պահածոների տուփերով և մետաղալարերով են քաշված: Մառացա՞ք: Այժմ ո՞րն է 5-րդ շարասյան հակապետական ծրագիրը,այն որ ՀՀ «Թավշյա կառավարությունը» զենք և զինամթերքներ չի՞ գնում, թե՞ այն, որ Վիտալի Բալասանյանը հրաժարվում է գալ Երևան:

Հարց 3. 2018-ի հոկտեմբերին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի», որի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես չի եկել կոշտ պատասխանով, այլ ամեն ինչ արել է այն մոռացության մատնելու համար: Այս տարվա սեպտեմբեր ամսին, Ուկրաինայի, այնուհետև Նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունները, հանդես եկան Արցախի մասին կոշտ հայտարարություններով, պաշտոնապես հայտարարելով, որ չեն ճանաչում Արցախը և սատարում են Ադրբեջանին: Այս 2 կոշտ հակաարցախյան հայտարարություններն էլ, ՀՀ ղեկավարի կողմից, ոչ մի պատասխանի չեն արժանացել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարց 4. Ձեր աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստ Կարպիս Փաշոյանը, ով 2018-ին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամլո խոսնակն էր, հրապարակավ հայտարարեց, որ Նշդեհն իր երկերում պարունակում է ֆաշիստական տարրեր: Դրանից հետո նույն անձը Նժդեհին պաշտպանողներին անվանեց «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկներ»: Ի՞նչ է դա, եթե ոչ 5-րդ շարասյան հակապետական ծրագիր:

Հարց 5. Ձեր աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, միասեռականության ակտիվիստ Լարա Ահարոնյանը հայտարարել է. «ունեմ շատ լավ ընկերներ Ադրբեջանցի որոնց շատ եմ սիրում և հույս ունեմ որ մի օր խաղաղ կապրենք իրար հետ ու հանգիստ ու ազատ կշփվենք»: Ի՞նչ է դա, եթե ոչ 5-րդ շարասյան հակապետական ծրագիր:

Ամեն ինչ տեսել էինք, բայց կոսմոպոլիտ, ծայրահեղ ազգայնականներ՝ չէինք տեսել

Ռֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան  էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով