Բոլորը պատասխան են տալու այս բարոյազուրկ ժամանակաշրջանի համար

Անդրանիկ Քոչարյանը մի քանի օր առաջ հանդես եկավ հերթական իր անհեթեթությամբ՝ իրեն թույլ տալով գրել, թե իբր վճռական պահերին միշտ էլ Սերժ Սարգսյանը երկրում չի եղել…

Անկեղծ ասած, այս տարօրինակ անձնավորության ասպարեզում հայտնվելուց ի վեր չեմ կարողանում հասկանալ, թե այդ որ անհավանական ուժն է սրան աջակցել հայտնվել քաղաքական առաջնագծում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ախր սա ո՞վ է:

Այս հարցը շատ խորը իմաստ ունի, քանի որ հենց այս հարցի պատասխանն է, որ լույս կսփռի այս ՛գործչի՛ վարքագծի վրա: Իր պետական պաշտոնյայի կարիերան Անդրանիկ Քոչարյանը սկսել է դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք: 1991-1995 թթ. եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, այնուհետև 1990-1991 թթ.՝ ՀՀ Ներքին Գործերի Նախարարի առաջին տեղակալ: Իր հետագա կարիերան զարգացել է շատ տարօրինակ ձևով, եղել է նաև աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ (հենց այն թվերին, երբ բարեհաջող թալանվեց այն ամենը, ինչը դեռ ԽՍՀՄ տարիներին բերվել էր աղետի գոտին վերականգնելու համար և մնացել էր անտեր հակառուսական քարոզարշավից հետո, երբ ՀՀ նորաթուխ իշխանությունները Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ հայտարարեցին, որ Հայաստանին ռուսներից ոչինչ պետք չէ, և ռուսները թողնելով ամեն ինչ, այդ թվում՝ շինարարական տեխնիկա, շինանյութով լեփ-լեցուն պահեստներ և այլն, թողեցին և գնացին):

Այնուհետև զբաղեցրել է պատգամավորի պաշտոն, եղել է վարչապետի խորհրդական, այնուհետև հանգրվանել է Երեւանում 2008թ-ի Մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբում որպես փորձագետ, բայց այդ պաշտոնում երկար չի մնացել, 1 տարի ընդամենը: Դրանից հետո զբաղվել է իր ՀԿ-ի գործերով: Ինչի՞ համար եմ կատարում այս էքսկուրսը: Նրա համար, որպեսզի ընթերցողը լավ հասկանա, թե սա ով է: Նա եղել է պետության բարձր օղակներում մասնավորապես Արցախի ազատամարտի տարիներին: Եվ հնարավոր չէ, որ նա չիմանա Սերժ Սարգսյանի դերը Շուշիի ազատագրման օպերացիայում: Սերժ Սարգսյանը մեր հայրենիքի բոլոր վճռական պահերին եղել է այնտեղ, որտեղ որ պիտի լիներ՝ իր տեղում, սակայն ես հատուկ ուզում եմ անդրադառնալ հենց Շուշիի ազատագրմանը, քանի որ դա այն ՎՃՌԱԿԱՆ պահն էր, որի հանգուցալուծումը որոշիչ էր Արցախյան ազատամարտի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե չլիներ «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը, մենք այսօր լրիվ այլ իրականության մեջ էինք ապրելու, հնարավոր է նույնիսկ Ադրբեջանի կազմում, իսկ ավելի հավանական է, որ ընդհանրապես չէինք լինի: 1992 թվականի մայիսի 8-9-ին իրականացված այս օպերացիան ճակատագրական էր հայ ժողովրդի համար: Այն արմատական բեկում է առաջացել Արցախյան պատերազմում և թող լռեն բոլոր նրանք, ովքեր վայրահաչում են և ասում են, թե Արցախը մեր ինչին է պետք, թող տան Ադրբեջանին պրծնեն:

Հատուկ ուզում եմ նշել, որ նույն ստոր մտքերը արտահայտում է նաև 1992 թվականին ՀՀ Նախագահ հանդիսացող Լևոն Տեր-Պետրոսյանը, որը, ըստ որոշ աղբյուրների, դեմ է եղել Շուշիի ազատագրմանը: Վստահ եմ, կլինեն այնպիսիք, ովքեր կհարցնեն, թե Արցախի անկախության համար այս կարևոր ռազմական գործողությունն ինչո՞ւ է վճռական Հայաստանի համար: Եթե ես լինեի ամբոխահաճո դեմագոգ, ես կասեյի, որ այնքանով կապ ունի, որքանով ձեր սրտի վարչապետը Ստեփանակերտի հրապարակում հայտարարել է, որ Արցախը Հայաստան է և վերջ: Սակայն ամբոխահաճո դեմագոգի հաստիքը մեր երկրում արդեն մեկ տարուց ավել է զբաղված է, այնպես որ ես կբավարարվեմ սթափ դատողի դերով:

Ինչպես արդեն նշել եմ, Շուշիի ազատագրումը թե տակտիկական և թե ռազմավարական առումներով մեծ կարևորություն է ունեցել Արցախյան ազատամարտի հանգուցալուծման համար: Ավելի պարզեցված տարբերակով ներկայացնեմ՝ եթե չլիներ Շուշիի ազատագրումը, Արցախյան ազատամարտը հնարավոր է, որ լրիվ այլ ավարտ ունենար, և անցած տարի իրենց երեխաների պայծառ ապագայի համար փողոց փակողները այսօր կլինեին Ադրբեջանի քաղաքացի կամ առհասարակ չէին լինի: Այսպես հասկանալի՞ է, պարոն Անդրանիկ Քոչարյան: Սա վճռական պահերին բացակայելու-չբացակայելու կամ ճիշտ ժամանակին աղետի գոտու Կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ լինելու նուրբ արվեստի թեմայով:

Հասկանալի է, որ Հայաստանի նոր, թավշյա, բանակում չծառայած իշխանությանը ծառայող և այդ իշխանության քմահաճույքները կատարող պարոն Ա. Քոչարյանը առանձնապես չի ծանրաբեռնում իրեն բարոյականության և սկզբունքայնության մասին մտորումներով: Բայց դե ինչպես կասեր դասականը՝ մի արեք այսպիսի բաներ, պարզապես մի արեք: Այսօր Հայաստանում երաժշտությունը պատվիրում են թրաշամանուկները, ում համար 90-ականների սկիզբը շատ վաղ մանկություն է լավագույն դեպքում, բայց այս աշխարհում ոչինչ հավերժ չէ:

Սա էլ է անցողիկ…

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով