Փաստացի ներկա պահին մեր երկիրը նման է փոթորկված ծովում դեգերող նավի, որի նավավարը իրավիճակը հսկելու փոխարեն կրակոտ ճառեր է ասում փայլուն ապագայի մասին

Միշա Գալուստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

BBC-ին տված Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը վերջնականապես ամեն ինչ դրեց իրենց տեղերը։ Ակնհայտ դարձավ, որ իշխանությունը Արցախը հանձնելու և հայկական պետականությունը վերացնելու առաքելություն ունի։

Հանգիստ թողնենք սրանց վարած ներքին քաղաքականությունը։ Արտաքին հարցերում ինչպես Փաշինյանը, այնպես էլ իր արտգործնախարարը որևէ տեսլական մինչև այժմ չեն ներկայացրել, բավարարվելով միայն տվյալ պահին տվյալ լսարանի համար ականջահաճո պոպուլիստական հայտարարություններով։ Պարբերաբար փոխելով արտաքին քաղաքական վեկտորները, այս իշխանությունները արդեն լուրջ չեն ընկալվում տարածաշրջանային այլ շահառուների կողմից, ինչի հետևանքով չունեն որևէ ազդեցություն գեոքաղաքական այս կամ այն որոշումների ընդունման նկատմամբ։

Փաստացի ներկա պահին մեր երկիրը նման է փոթորկված ծովում դեգերող նավի, որի նավավարը իրավիճակը հսկելու փոխարեն կրակոտ ճառեր է ասում փայլուն ապագայի մասին, միաժամանակ փոթորկի չդադարելու մեջ մեղադրելով նավի ուղևորներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով