«Որտեղ էր թավշյա նախարարի դուխը,այդպես էլ չտեսանք».Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանը գրում է.

-BBC-ում փնտրվում էր դուխով նախարար:
Որտեղ էր թավշյա նախարարի դուխը,այդպես էլ չտեսանք:

Մենք այսօր աշխարհով մեկ ցույց տվեցինք,որ մենք էլ չգիտենք Արևմուտք ենք գնում ,թե Արևելք:Արցախի հարցի վերաբերյալ նման անկապ պահվածք նույնիսկ BBC -ն չէր կարող պատկերացնել:Բա ապրիլյան հանձնաժողով մեր զինվորականներին կանչելու փոխարեն խոսացեք հակառակորդի վայրագություններց,Թալիշից,վերջապես սաֆարովից ում Ադրբեջանի նախագահը հերոսի կոչում տվեց,հայկական հարց,ցեղասպանության միջազգային ճանաչում,բա դուք ու՞մ համար եք գնացել նման հարցազրույցներ տալիս: Մնացականյաի հարցազրույցը այնքան փափուկ ու անպաշտպան էր,որ BBC-ն իր վրա էր վերցրել նաև հարցերին պատասխանելու գործը: Նման անփառունակ ԱԳ նախարար մենք չենք ունեցել:Չնայած ի՞նչ ենք սպասոմ Նիկոլի անփառունակ կառավարությունից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով