«Կարծես թե սկսվում է առավել հստակ ուրվագծվել իշխանությունը զավթածների պատվիրատուների ականջները որտեղ են».Գևորգ Գևորգյան

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

BBC-ի Hard Talk-ի հաղորդավար Սթիվըն Սակուրի հնչեցված հարցերը Արցախի հարցի կարգավորման և Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի վերաբերյալ տարակուսելի էին հատկապես այն տեսանկյունից, որ արևմուտքը, կարծես թե արդեն սկսել է հաշտվետվություն պահանջել քայլածներից՝ հստակ հարցադրումով. (առայժմ իհարկե «հետախուզություն» է անում զլմն-երի մակարդակով),
«դուք եթե փորձեք երկու ձի հեծնել, ավելի մեծ վնասվածք ստանալու վտանգի առջև կարող եք կանգնել: Թույլ տվեք պարզապես մեջբերել ձեր իսկ փոխվարչապետի խոսքերը, ով վերջերս ասել է. «նոր կառավարության գալուց ի վեր, Հայաստանը բոլորովին այլ մակարդակի հարաբերություններ ունի Եվրամիության հետ»: Նա նշեց, որ «այս նոր քաղաքական թիմը», այսինքն՝ դուք և մյուս նախարարները, «և այս նոր քաղաքական իրավիճակը այժմ ամբողջովին համահունչ է ԵՄ մոտեցումներին»: Իրականում այդպես չէ՞..»- Սթիվըն Սակուր:

Սա մտահոգիչ մեսիջ է մեր երկրի անվտանգության համար, և կարծես թե սկսվում է առավել հստակ ուրվագծվել իշխանությունը զավթածների պատվիրատուների ականջները որտեղ են, փաստորեն պահանջների և պարտավորությունների ձայնն է գալիս արդեն: Այս ֆոնին ակնհայտ է դառնում, թե ինչու է Նիկոլն իր ռեժիմով մի կողմից խրախուսում մեր ռազմավարական գլխավոր դաշնակցի ՌԴ-ի դեմ գործող ուժերին, իսկ մյուս կողմից սիրաշահում Պուտինին: Այս մանիպուլիացները, այն էլ էժանագին, վտանգավոր զարգացումների առջև է կանգեցնելու մեր պետությանը, մեր ազգին:
Այլևս համբերության բաժակը լցվել է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով