Նախարարի խոսքից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպումը այդպես էլ դիվանագիտական միս ու արյուն չի ստանում.Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԳ նախարարի BBC-ին տված  հարցազրույցին.

-Քանի որ համացանցը «ծամում» է ԱԳ նախարարի BBC-ին տված անհաջող հարցազրույցը, կրկին անդրադառնամ ամենակարեւոր խնդիրներին։

1. Նախարարը չի հակադարձում հաղորդավարի կողմից տրված շատ կեղտոտ ձեւակերպմանը, որ իբր Լեռնային Ղարաբաղը ընդամենը վիճելի տարածք է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ամբողջ հարցազրույցում Մնացականյանը չի խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2. Նախարարը փաստացի անպատասխան է թողնում մեկ այլ կեղտոտ ձեւակերպում. «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»։

3. Եւ ամենակարեւորը, նախարարի խոսքից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ձեւակերպումը այդպես էլ դիվանագիտական միս ու արյուն չի ստանում, փաստացի մերկացնելով ԱԳՆ-ի եւ ԱԽՔ-ի տոտալ անընդունակությունը «մաքրել» Նիկոլի հայտարարությունների հետեւից։

Վշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով