«Չկա մեկ շաբաթ, որ բժկական անտարբերությունից ու խղճի բացակայությունից ծննդկանի ու նորածնի մահվան դեպք չգրանցվի».Հասմիկ Սարգսյան

Հասմիկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եթե մենք ունենք առողջապահության նախարար ու նախարարություն, պարտավոր են հանդես գալ հայտարարությամբ։ Ի վերջո պատասխանատվություն վերցնեն ծննդատներում կատարվող ծննդկանների ու նորածինների նկատմամբ տեղի ունեցող թշնամական վերաբերմունքի բացահայտմանը։

Չկա մեկ շաբաթ, որ բժկական անտարբերությունից ու խղճի բացակայությունից ծննդկանի ու նորածնի մահվան դեպք չգրանցվի։ Սա թշնամություն է, թե անտարբերություն ազգի նկատմամբ։ Ամեն դեպքում՝ հիշեք, նախարար ու բժիշկներ, դատարանի որոշումից ու պատժից բացի, ձեր ձեռքերից չի մաքրվելու անմեղ կանանց ու նորածին -հրեշտակների արյունը։

Ձեր թշնամական ու ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, եթե ունեք խիղճ, ապա դա ծանրանալու է ձեր խղճի վրա։ Ձեր ամբողջ կյանքում, դուք պետք է ապրեք նրանց կյանք աղերսող հայացքներով։ Չնայած նախարարի ատելությամբ ու թշնամական մտքերից ու ատելություն սերմանող վերաբերմունքից հասկանում ու սարսափում ես՝ ոլորտը հրեշային ճիրանների մեջ է»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով