«Չի կարելի ամբոխին լիազորել դատավճիռ կայացնելու, դա ժողովրդավարություն չէ».Միշա Գալուստյան

Ֆեյսբուքյան օգտատեր  Միշա Գալուստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Երեկ, սեպտեմբերի 3-ին ՀՀ սահմանադրական դատարանը սկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումի քննությունը։ Դիտելով դատարանի բակից հեռարձակվող նյութերը, ակամայից հիշեցի 2008 թվականը, երբ ընտրատեղամասերը դեռ չէին փակվել, բայց Լևոնը արդեն միտինգներ էր անում ու ժողովրդին կոչ անում դուրս գալ փողոց, որովհետև ըստ իրեն, ընտրությունները կեղծվել են։

Նախապես ընդգծելով, որ ես այս գործի որևէ կողմին չեմ սատարում, միաժամանակ ունեմ հստակ կարծիք, որ գործը պետք է քննվի միմիայն օրենքի սահմաններում։ Չի կարելի ամբոխին լիազորել դատավճիռ կայացնելու, դա ժողովրդավարություն չէ։
Ներկայիս իշխանությանը սատարող մի քանի իրավաբաններ իրենց ելույթներում նշում էին, որ ներկա սահմանադրական դատարանի որևէ որոշում չի կարելի համարել լեգիտիմ, որ Հրայր Թովմասյանի գրած սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի համար և այլն։

Պարոնայք, մի արեք զավեշտալի հայտարարություններ։ Նույն սահմանադրական դատարանի որոշումով հաստատվել են նաև ԱԺ վերջին ընտրությունները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչ վերաբերվում է սահմանադրությանը, իշխող կուսակցությունը բարեհաջող այն հագցրեց Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ լավ էլ սազում է։ 1,5 տարվա ընթացքում որևէ փորձ չարվեց այդ, ձեր խոսքերով հակաժողովրդական սահմանադրությունը փոխելու համար։

Եզրակացությունը մեկն է, այս իշխանությունը, նրանց համակիրները շարժվում են երկակի ստանդարտներով, ինչը ոչ միայն ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի, այլ նաև հղի է վտանգավոր հետևանքներով։

Հարցի լուծման միակ տարբերակը նոր, առողջ ուժերի իշխանության բերելն է։ Երկիրը կարիք ունի թարմ գաղափարների։ Երկրին պետք են ռեֆորմներ»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով