Թորոսյան Արսենի հայտարարությունը,Փաշինյան Նիկոլի «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»հայտարարության տրամաբանական շարունակությունն է.Գևորգ Գևորգյան

Ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը գրում է

-Թորոսյան Արսենի այսօրվա հայտարարությունը, Փաշինյան Նիկոլի երեկվա «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է»հայտարարության տրամաբանական շարունակությունն է։ Արցախի անկախության տոնին` ոչ մի խոսք ազատամարտի, պատերազմում տարած մեր փառահեղ հաղթանակի մասին. Փաշինյանը իր ապազգային թիմով հանդերձ, այլևս չի կարողանում զսպել իր գենետիկ ատելությունը ազգայինի, Արցախյան ազատամարտի և պատերազմում հաղթած հայի տեսակի նկատմամբ, իսկ թե որտեղից է գալիս այդ մաղձը, հոգեբանների գործն է և ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Սա չէ խնդրո թեման, այլ այն, որ նման հայտարարությամբ առաջ է քաշվում «Արցախի ժողովուրդը պարզապես որոշեց անկախանալ
ադրբեջանից , վերջինս էլ դեմ չեղավ թեզը» ։

Սա ամենասարսափելին է , որ կարող էր պատահել մեր պետականության, մեր ազգի հետ։ Երկրի առաջին դեմքն է մի մարդ, ով գիտակցաբար թե անգիտակից, ժամանակը ցույց կտա, նման մեյսիջ է հղում աշխարհին` հարվածելով Արցախի և Հայաստանի անվտանգությանը, Արցախի հարցի լուծման դիվանագիտական ճակատին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով