Daily Archives: 06.07.2019

Կինը մահացել է, ամուսինը՝ ծանր վիրավորվել. մանրամասներ տուժածների մասին

Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածների թվում 21-ամյա երիտասարդ կինն էր, որն իր ամուսնու՝ Դավթի հետ Սուրենավանից Արարատ էր մեկնել՝ առևտուր անելու: Տունդարձի ճանապարհին տեղի ունեցած դաժան ավտովթարից կինը մահացել է, իսկ 28-ամյա ամուսինը գտնվում է ծանր վիճակում: Երիտասարդ զույգը երեխաներ չուներ:

Ցավակցում եմ տրանսպորտային պատահարին զոհ գնացած մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին.Վահան Բաբայան

Ցավակցում եմ տրանսպորտային պատահարին զոհ գնացած մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին: Կատարվածը սարսափելի ողբերգություն է,որը կարող էր լինել յուրաքանչյուրիս հետ: Ռեֆորմիստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան Հիշեցնենք,որ այսօր`հուլիսի 6-ին  Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է եղել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող «Գազելում», ճակատ ճակատի բախում է եղել «Տոյոտա» պիկապի հետ, ինչի  հետևանքով հրդեհվել է «Գազելը»։ Նախնական վարկածով կա… Կարդալ ավելին »

«Սատանան արդեն տևական ժամանակ է ընկել է Հայաստանի ավտոճանապարհներին». Հայկ Բաբայան

Սատանան արդեն տևական ժամանակ է ընկել է Հայաստանի ավտոճանապարհներին և միայն այնտեղ է քայլում։ Այս ամենը արդեն մարդկանց հոգեկան հավասարակշռության և ներքին աշխարհի վրա է ազդում։ Զոհեր, վթարներ, զոհեր, վթարներ․․․ Արդեն կենդանի-կենդանի այրվում են ճանապարհներին, երեխա, հարս, տատիկ, մեծից փոքր կոտորվում են ճանապարհներին։ Սառը պատերազմի մեջ գտնվող երկրում այնքան զոհեր չի լինում սահմանին ինչքան, որ… Կարդալ ավելին »

«Մյուս անգամ որ որոշեք ժողովրդի անունից խոսաք, էսօրվա դեպքը հիշեք».Տիգրան Քոչարյան

Եկեք մի բան ֆիքսենք։ Արդեն հինգ ժամ է անցել ողբերգական ՃՏՊ-ից իսկ որևէ արձագանք ոչ վարչապետի,և ոչ նախագահի գրասենյակների կողմից չկա։ Նախագահականը արդեն տվեց։ Որևէ ցավակցություն զոհերի ընտանիքներին։ Մյուս անգամ որ որոշեք ժողովրդի անունից խոսաք, էսօրվա դեպքը հիշեք։ Ափդեյտ 1. Նախագահականը արձագանքեց Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը

Որո՞նք են այս ողբերգական վթարների պատճառները.Վազգեն Թորոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր  Վազգեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարին, իր էջում գրել է. «- Մենք մեքենայի վրա ցանկալի (գոլդ) համարների գումար ունենք, բայց մանկական նստատեղի (քարսիթի) համար բողոքում ենք, թե փող չկա։ – Մենք ամրագոտի կապելը համարում ենք նեղություն, դիտավորյալ չենք կապում, հետո թեթև վթարից գլխով դիմապակու հետ մենամարտը պատրվելուց հետո էլի… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցություն է հղել Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսըցավակցություններ է հղել այսօր Արարատի մարզում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին: «Մեծ ցավ ապրեցինք՝ տեղեկանալով Արարատի մարզումտեղի ունեցած վթարի հետեւանքով զոհված ուվիրավորված ուղեւորների մասին։ Մեր վշտակցություննենք բերում զոհվածների ընտանիքներին եւ աղոթումնրանց սիրելիների հոգիների հանգստության համար։Աստված թող բարի ապաքինում պարգեւի վիրավորներինեւ անփորձանք պահի նրանց Իր Սուրբ Աջի հովանուներքո», – ասել է ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը

Նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը! Խոր ցավ ու կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով Երևան–Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին: Խորապես ցավակցում եմ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհված իմ հայրենակիցների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

ԱԻՆ-ը ներկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների անունները

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նեկայացրել է Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարից տուժածների տվյալները: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներն են՝ Սողոմոն Հակոբյան (ծնված 1956 թ., քաղաք Երևան), Ծաղիկ Հակոբյան (ծնված 1999 թ., գյուղ Երասխ), Գագիկ Ղուկասյան (ծնված 1991 թ., գյուղ Սուրենավան), Հրանուշ Արզումանյան (ծնված 1973 թ., քաղաք Վայք), Նկուրյան Անդրանիկ (ծնված 1977 թ., քաղաք Արարատ), Սարիկ Ասլանյան (ծնված 1996 թ., քաղաք Արարատ), Նարե Գրիգորայան (7 տարեկան, քաղաք… Կարդալ ավելին »

Ինչ է թաքցնում քայլո պատգամավորներից Հայկ Կոնջորյանը. Ուշագրավ մանրամասներ.«Իրավունք»

«Իրավունք»-ը գրում է Այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վերհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը ընդունել է մի բանաձեւ, որի շուրջ բանավեճեր են եղել: Քանի որ բանաձեւի նախագծում կար ձեւակերպում, որով պահանջ էր դրվում Ադրբեջանին վերադարձնել 7 շրջանները: Թեեև Ֆրանսիայի պատգամավորների առաջարկով այդ ձեւակերպումը դուրս եկավ բանաձեւից, սակայն բանաձեւում մնաց կոչ՝ բոլոր կողմերին նստել բանակցությունների սեղանին խաղաղության հասնելու համար: Հարգելով… Կարդալ ավելին »