Daily Archives: 06.07.2019

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանում է

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան  իր էջում լուսանկարներ է հրապարակել Հայաստանից։ «Երևանում։ Հոգիս երկինք է թռչում»,– գրել է Զախարովան` հայաստանյան բացօթյա ռեստորանում արված լուսանկարների նկարագրություններում։

«Օգտատիրոջ ինտերնետային էջում հրապարակված տեղեկությունները հանցագործության մասին հաղորդում չեն հանդիսանում».ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը պարզաբանմամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.  «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ ոստիկանությունը բազմաթիվ անգամներ պարզաբանել է, որ ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքով սահմանված կարգով, հանցագործության մասին հաղորդումը ստուգելու եւ ընթացք տալու համար անհրաժեշտ է, որ դրանք ոստիկանությունում ստացվեն ՀՀ քրեական դատավարության մասին օրենսգրքի 176-րդ հովածով նախատեսված աղբյուրներից, մասնավորապես՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ոստիկանությանը… Կարդալ ավելին »

Արարատ- Երասխ երթուղայինը վթարից պայթել է.Կան զոհեր.«Հրապարակ»

Քիչ առաջ Երևան-Երասխավան ճանապարհին՝ «Զոդի կամրջի» վրա, ըստ նախնական վարկածի՝ պայթյուն է եղել Երևան-Երասխավան երթուղին սպասարկող «Գազելում», ճակատ ճակատի բախում է եղել «Տոյոտա» պիկապի հետ, ինչի  հետևանքով հրդեհվել է «Գազելը»։ Նախնական վարկածով կա 7 զոհ։ Այս պահին ճանապարհը կաթվածահար է և փակ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ջոկատը, շտապօգնությունը։ Մեր թղթակցին դեռևս չի հաջողվում մոտենալ այրված… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի երեկվա այցը Աղձք ստվերեց վարչապետի Խո Շի Մինյան այցին.Վահան Բաբայան

Սերժ Սարգսյանի երեկվա այցը Աղձք ստվերեց վարչապետի Խո Շի Մինյան այցին Նույնիսկ Վիետնամի նման յուրահատուկ երկիր այցելած վարչապետին անտեսելով ողջ համացանցը կիսվում և մեկնաբանում էր նախկին նախագահի այցը Արագածոտնի մարզ,մասնավորապես Արշակունիների թագավորական դամբարան: Սահմանադրության օրը երկրի նախկին ղեկավարը պատվով նշեց իր թիմակիցների հետ և տվեց մի շատ կարևոր հարցի պատասխան: Սերժ Սարգսյանը մնում է անփոխարինելի… Կարդալ ավելին »

Մահացել է Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայող. Ռազմինֆո

Հուլիսի 6-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկում զինծառայողի ձեռքից ընկել է տանկային արկի լիցքը, որի պայթյունից երկու զինծառայող մահացել է, մեկը`վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Մահացած զինծառայողներն են` ենթասպա Աղալարով Ամիդդին Շահմալը օղլուն (Ağalarov Amiddin Şahmalı oğlu) և կրտսեր սերժանտ Սալահով Սամիր Չինգիզ օղլուն (Salahov Samir Çingiz oğlu): Վիրավորվել է ենթասպա Մամմադով Նուրլան… Կարդալ ավելին »

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀՅԴ ԱՐՑԱԽԻ ԿԱՌՈՒՅՑԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԺՈՂՈՎԸ

Ստեփանակերտում մեկնարկել է ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային ժողովը: Այդ մասին տեղեկացնում է «Ապառաժը» Շրջանային ժողովին ներկա է ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունը սովորաբար հայտարարում է, որ ապակենտրոն կառույց է և տեղական կազմակերպությունների գործունեությանը չի միջամտում: ՀՅԴ Արցախի կառույցի շրջանային ժողովին Արմեն Ռուստամյանի մասնակցությունը, մինչդեռ, վկայում է, որ Ստեփանակերտում քննարկվելիք հարցերը Դաշնակցության Բյուրոյի ուշադրության կենտրոնում են եւ… Կարդալ ավելին »

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հերթական հայտարարությամբ.Դավիթ Բաբայան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդես է եկել հերթական հայտարարությամբ: #Ադրբեջան/ի իշխանությունները իրենց պարբերական հայտարարություններով հիշեցնում են իրերի իրական դրությունը՝ Բաքվի մոտեցումները եւ ծրագրերը չեն փոխվել: Մենք այս մասին երբեք չպետք է մոռանանք: Ցավոք, ոմանք մոռանում են, իսկ Ադրբեջանն ինքը հիշեցնում է իրականության մասին: Սա ամենապարադոքսալն է: Եթե իրավիճակին նայենք վարդագույն ակնոցով, ապագան կարող է լինել… Կարդալ ավելին »

Ոստիկանների աշխատավարձն իրականում ոչ թե ավելացել է, այլ նվազել. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ոստիկանների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Համբարյանը  գրել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական ոլորտում եզակի ձեռքբերումներից մեկը՝ ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերի միջինը 20 տոկոսով բարձրացումն էր, որի մասին պարոն Փաշինյանը հպարտորեն հայտարարեց սույն թվականի ապրիլի 17-ին… Սակայն այսօր պարզեցի, որ աշխատավարձերի բարձրացում, որպես այդպիսին, տեղի… Կարդալ ավելին »

«Իրավունք».Ուզում ենք հասկանալ` Փաշինյանը տեղյակ է, որ երգչի ու «կարգին» դերասանի անարդյունավետ գործունեության հետեւանքով միլիոնավոր դոլարներից է զրկվում ՀՀ բյուջեն. Ահազանգում են տնտեսվարողները

«Իրավունքը» շարունակում է տարբեր ոլորտի տնտեսվարողներից եւ գործարար համայնքը ներկայացնող անհատներից դժգոհություններ ստանալ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի անարդյունավետ գործունեության հետ կապված: Մասնավորապես մեզ դիմած տնտեսվարողները նշում են.«Վարչապետը եւ կառավարությունը անընդհատ խոսում են ներդրումների մասին, որ լավ, բարենպաստ դաշտ է ստեղծված ներդրումներ իրականացնելու մարդիկ: Մարդիկ հավատով գալիս են, ուզում են երկրի համար… Կարդալ ավելին »