«Սատանան արդեն տևական ժամանակ է ընկել է Հայաստանի ավտոճանապարհներին». Հայկ Բաբայան

Սատանան արդեն տևական ժամանակ է ընկել է Հայաստանի ավտոճանապարհներին և միայն այնտեղ է քայլում։

Այս ամենը արդեն մարդկանց հոգեկան հավասարակշռության և ներքին աշխարհի վրա է ազդում։ Զոհեր, վթարներ, զոհեր, վթարներ․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արդեն կենդանի-կենդանի այրվում են ճանապարհներին, երեխա, հարս, տատիկ, մեծից փոքր կոտորվում են ճանապարհներին։ Սառը պատերազմի մեջ գտնվող երկրում այնքան զոհեր չի լինում սահմանին ինչքան, որ ՀՀ ավտոճանապարհներին։ Ժամանակին արդարադատության նախկին նախարար պարոն Արտակ Զեյնալյանին քանի անգամ կոչեր հնչեցրի և հնչեցրել են շատ-շատերը, որպեսզի գոնե օրենք խստացվի, գոնե ինչ-որ բան խստացվի, որ ՀՀ-ում ավտովթարների զոհերը լրահոսի անբաժան մաս չլինեն։

ՀՀ ՈՊ հարգելի պարոն Վալերի Օսիպյան, կարծում եմ ժամանակն է անմիջապես շտապ ժողով հրավիրեք բոլոր պատասխանատուներին և որոշում կայացնեք կամ մեր երկիրը վերջնականապես դառնում է եղբայրական գերեզմանոց կամ ՃՈ-ը պետք է անցնի ամենախստագույն մեթոդներին և վերահսկողությանը։ Ում են պետք այն ամենը ինչի համար պայքարում ենք, ստեղծում ենք, կռիվ ենք տալիս, կենացներ ենք ասում, երբ աշխարհի ամենաբարձրագույն էակը մարդն է և միայն մարդը և այդ բոլորը արվում է մարդու համար։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ նախագահ, Ռեժիսոր Հայկ Բաբայան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով