Որո՞նք են այս ողբերգական վթարների պատճառները.Վազգեն Թորոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր  Վազգեն Թորոսյանը՝ անդրադառնալով այսօր Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարին, իր էջում գրել է.

«- Մենք մեքենայի վրա ցանկալի (գոլդ) համարների գումար ունենք, բայց մանկական նստատեղի (քարսիթի) համար բողոքում ենք, թե փող չկա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Մենք ամրագոտի կապելը համարում ենք նեղություն, դիտավորյալ չենք կապում, հետո թեթև վթարից գլխով դիմապակու հետ մենամարտը պատրվելուց հետո էլի չենք կապում(եթե ողջ ենք մնում)։

– Մենք կարող ենք ամենավատ տեսանելիության պայմաններով մահացու վտանգավոր վազանց մտնել, որ 5 րոպե շուտ տեղ հասնենք, բայց 200 մետր այնկողմ խաշած կուկուռուզ տեսնել ու 40 րոպե կանգնել կուկուռուզ ուտելու։

– Մենք երեխեքին դնում ենք գիրկներս ու միասին «ռույլ պահելով» քշում ենք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Մենք մեքենայի ապակիները մգեցնելու գումար ունենք, բայց մեքենայում դեղատուփ ու կրակմարիչ դնելու գումար չունենք։

– Մենք անորակ ու պայթյունավտանգ գազաբալոններով հասարակական տրանսպորտ ենք պահում։

– Մենք տեխզննման կտրոնը բանկից առնում ենք ու ճպցնում մեքենայի դիմապակուն ու ձևացնում, թե մեքենան սարքին է, իսկ գազի ստուգման թղթերը առնում դնում ենք բառդաչոկը, որ չտուգանվենք։

– Մենք չենք սիրում, երբ մեզ տուգանում են արագաչափերը, տեսախցիկները, ճանապարհային ոստիկանությունը։

– Մենք ճանապարհային նշանները գողանում ենք։

– Մենք խախտումների դեմ պայքարողներին անվանում ենք գործ տվող։

– Մենք մեր անվտանգության վրա խնայող ժողովուրդ ենք։

– Մենք իրավախախտին կարեկցող, արդար տուգանքին թալան անվանող ժողովուրդ ենք։

– Մենք հետևություններ չենք անում մեր սխալներից։

– Մենք ավտովթարների պատճառով անցած տարի պակասել ենք 343 հոգով։

Իսկ այս տարվա առաջին կիսամյակային ցուցանիշներով (սա ոչ պաշտոնական) 155 հոգով»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով