Daily Archives: 27.06.2019

Գազը հունվարի 1-ից 10 տոկոսով կթանկանա.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ռուսաստանի իշխանությունները մտադիր են հաջորդ տարվա հունվարի 1-ից եւս 10 տոկոսով թանկացնել գազը: Եվ եթե այս տարվա հունվարի 1-ի թանկացման բեռը Հայաստանի իշխանություններին հաջողվեց թողնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության վրա, ապա այս անգամ թանկացումը անմիջականորեն ազդելու է սպառողների վրա: Հայաստանի իշխանությունները, իհարկե, բանակցում են ռուսական կողմի հետ, բայց դրանց արդյունքը դժվար թե… Կարդալ ավելին »

Արցախի բանակի երեք լեգենդար գեներալները այլևս բանակում չեն և դրա պատասխանատուն Փաշինյանն է. Շարմազանով

Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերների պայմանավորվածությունը ի վնաս մեզ է աշխատում, այլ նաև ակնհայտորեն թուլանում է մեր անվտանգության համակարգը»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արցախյան գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քայլերին, ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Վերջինիս որակմամբ` հենց Նիկոլ Փաշինյանի խեղկատակության արդյունքում… Կարդալ ավելին »

Ե՞ս եմ մեղավոր, որ Ձեր խմբակցության ղեկավարը ЦРУ-ի 6-ամսյա դասընթացներով կոփված մարդ է.Մարիամ Հովսեփյան

Երեկ ստացա զանգ ՔՊ անդամներից մեկից, ով խոսակցության ընթացքում ինձ ասեց, որ Ռուսաստանի հետ իրենք ունեն իդեալական հարաբերություններ և իմ նման “պրոպագանդիստականների” շնորհիվ է, որ լարվածություն կա հայ-ռուսական հարաբերություններում։ Ինչ հետաքրքրի՜ր է. վերջին 5-տարիներին շնորհակալական խոսքեր եմ լսել թե՛ հայկական, թե՛ ռուսական, թե՛ արցախահայության կողմից ծավալած գործունեությանս համար։ Տասնյակ պատվիրակաություններ եմ կոորդինացրել կամ ուղղորդել երկկողմանի… Կարդալ ավելին »

Քոչարյանին կալանավորած դատավորը Մատաղիսի գործով ցմահ տվողն է, ում որոշումը բեկանվել է. Օրբելյան. 24news.am

«Ըստ շրջանառվող լուրերի՝ Ռոբերտ Քոչարյանին կրկին կալանքի տակ վերցնելու որոշում կայացրած Վերաքննիչ դատարանի դատավոր  Արմեն Դանիելյանը դատախազության դիրքորոշումներից ազդված է»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի փաստաբան Արամ Օրբելյանը։ Նրա խոսքով՝ Դանիելյանն այն դատավորն է, որը «Մատաղիսի գործով» մարդկանց ցմահ ազատազրկման է… Կարդալ ավելին »

Թող Ռուբինյանը մեզ վրա չծախի իր ֆոտոն․ ռուս վերլուծաբան․ «Հրապարակ»

Ռուսաստանցի վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հարցին, թե ինչպես է գնահատում ԵԽԽՎ-ում Ռուսաստանի հարցով հայկական պատվիրակության քվեարկությունը եւ դրանից հետո ծավալված իրադարձությունները, պատասխանել է՝ «ոչ մի կերպ»։ Հիշեցնենք, որ ԵԽԽՎ նստաշրջանում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները տարբեր կերպ էին քվեարկել․ ընդդիմության ներկայացուցիչները՝ կողմ, իսկ իշխանության ներկայացուցիչներից մեկը դեմ էր քվեարկել, մյուսը չէր քվեարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերին 2014-ից ի վեր չմասնակցած Ռուսաստանի պատվիրակության վերադարձին։ Հովհաննես Իգիթյանն անհայտ պատճառներով չէր… Կարդալ ավելին »

Ռուբեն Ռուբինյանը չի տիրապետում իրավիճակին. «Հրապարակ»

«Միջազգային կառույցների, ԵԽԽՎ-ի հետ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մեր զրուցակիցը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարի պահվածքը քննադատեց՝ ասելով․ «Ռուբեն Ռուբինյանը չի տիրապետում ընդհանուր իրավիճակին, Ռուսաստանի լիազորությունների քննարկումների խոհանոցից տեղյակ չէ, տպավորություն է ունեցել, որ աշխարհաքաղաքական այս իրավիճակում ԵԽԽՎ-ում ռուսներին դեմ կքվեարկեն, արդյունքում կիքս է տվել։ Նիստին մասնակցող իշխող կուսակցության ներկայացուցիչները քվեարկության արդյունքներից անակնկալի են եկել,… Կարդալ ավելին »

Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման

Ինչպես հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Армия 2019-ի շրջանակներում կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաև այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: ՊՆ մամուլի խոսնակ`  Արծրուն Հովհաննիսյան

Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հողերը․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ջամշիդ Նախիջևանսկիի անվան ռազմական ուսումնարան այցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտությանը։ «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմն դեռ ավարտված չէ, ուստի մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ազատագրել մեր հարազատ հողը օկուպանտից: Վստահ եմ, որ այդ օրը կգա, և Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»,-ասել է Ալիևը: Այս մասին հայտնում է Trend.az-ը։