Արցախի բանակի երեք լեգենդար գեներալները այլևս բանակում չեն և դրա պատասխանատուն Փաշինյանն է. Շարմազանով

Փաշինյանի ապաշնորհ քայլերի արդյունքում ոչ միայն թուլացել են հայկական կողմի դիրքերը բանակցություններում, ոչ միայն լիֆտի ընկերների պայմանավորվածությունը ի վնաս մեզ է աշխատում, այլ նաև ակնհայտորեն թուլանում է մեր անվտանգության համակարգը»,-Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով արցախյան գործընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած քայլերին, ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինիս որակմամբ` հենց Նիկոլ Փաշինյանի խեղկատակության արդյունքում լեգենդար հրամանատարներ Լևոն Մնացականյանը և Սամվել Կարապետյանը այլևս Արցախի գործող բանակում չեն: «Լեգենդար հրամանատար Վիտալի Բալասանյանը թողեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Եթե որևէ մեկը կարծում է, որ այս լեգենդար գեներալների բացակայությունը գործող բանակի ղեկավար կազմից, դրական է ազդում մեր մարտունակության վրա, ուրեմն նա կա՛մ հիմար է, կա՛մ էլ թքած ունի հայրենիքի անվտանգության վրա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով