Daily Archives: 27.06.2019

«Խնչած ունեմ». քաղաքապետի մամուլի քարտուղարի կտրուկ արձագանքը՝ Երևանում առավելագույն արագությունը նվազեցնելու վերաբերյալ քննարկմանը

Երևանի ավագանու երեկվա նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը բանավոր առաջարկ էր արել, որպեսզի Երևանում առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ից իջեցվի 50 կմ/ժ-ի։ Այս առաջարկը բազմաթիվ մտահոգություններ էր առաջացրել քաղաքացիների, վարորդների շրջանում, քանի որ երթևեկության ներկայիս գերծանրաբեռնվածության պայմաններում սա կարող է լրացուցիչ անհարմարություն ստեղծել ու տևական խցանումների պատճառ դառնալ։ Հիմնական քննարկումները ծավալվել են Facebook սոցիալական ցանցում, որտեղ օգտատերերից… Կարդալ ավելին »

Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ

Քաղաքական գործիչը, որը չի հասկանում աշխարհաքաղաքականության էությունը, նման է երեխայի, ում ծնողները չեն զգուշացրել, որ չի կարելի որևէ տեղ գնալ օտար քեռիների ու մորաքույրների հետ: Տարածաշրջանում և համաշխարհային քաղաքականության մեջ նոր փոփոխություններ են տեղի ունենում, ինչը բավականաչափ բարդ է հասկանալ: Պետությունների քաղաքական շահերը նոր վերադասավորումներ են ունենալու, փոխվում են նաև դերակատարներն ու ազդեցության գոտիները: Գերտերությունների… Կարդալ ավելին »

Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող կամայականությունները Ռուսաստանում ընկալում են որպես թիկունքից հասցվող հարված.Գարեգին Պետրոսյան

Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող կամայականությունները Ռուսաստանում ընկալում են որպես թիկունքից հասցվող հարված Երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի կալանքի ձևի փոփոխությունը, <<արդարադատության>> կամայական դրսևորում լինելուց բացի, լարվածության նոր ալիք առաջ կբերի հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններում, ինչն ամենաքիչն է այսօր անհրաժեշտ Հայաստանին: Պաշտոնական Մոսկվան ուղղակի և անուղղակի եղանակներով բազմիցս ակնարկել է, թե որքան մեծ կարևորություն ունի Ռ. Քոչարյանը հայ-ռուսական… Կարդալ ավելին »

Արմեն Ամիրջանյանին վնաս պատճառող անձը մինչ օրս կարգավիճակ չունի, ձերբակալված չէ.փաստաբան

Արմեն Ամիրջանյանին վնաս պատճառող անձը մինչ օրս կարգավիճակ չունի, ձերբակալված չէ :Ինչի հետևանքով էլ Վարույթ իրականացնող մարմնին չի հաջողվել հայտնաբերել հանցագործության գործիք` դանակը: Այսինքն` մեր մտավախությունները իրականանում են , չի բացառվում ,որ այդ անձը հատի ՀՀ սահմանը: Մի շարք գործերով նյութերի նախապատրաստման փուլում առանց դատաբժշկական փորձաքննության արդյունքների` չունենալով փորձագետի եզրակացությունը մարմնական վնասվածքների վերաբերյալ` առողջությանը պատճառված… Կարդալ ավելին »

Ոստիկանն ասաց Նիկոլ Փաշինյանի հրամանով ենք ձեզ հանում այստեղից, ձայնագրությունն էլ ունենք. Կառավարության դիմաց բողոքի ակցիան շարունակում են Եղվարդի բնակիչները

Այսօր՝ հունիսի 27-ին Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են սկսել Եղվարդում ժամանակին որպես գործարան ծառայած շինությունում ապրող բնակիչները: Նրանք պահանջում են իրենց ապահովել բնակարաններով, քանի որ իրենք այդ տարածքում օրինական ձևով են ապրել։ Ցույցի մասնակիցների խոսքով՝ երկար տարիներ ապրել են նշված շինությունում, իսկ հունիսի 25–ին, ոստիկանության աշխատակիցներն իրենց դուրս են շպրտել այդ տարածքից։ ankakh.com

«Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Լրագրողների ուշադրությունից չի վրիպում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վերջերս ԱԺ լիագումար նիստերին չի մասնակցում: Ասում են՝ բավականին նեղացած ու զայրացած է: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Աբովյանում Միքայելյանը չպաշտպանեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի թեկնածուին, վերջինիս մամուլի քարտուղարն էլ մեր հետ զրույցում չէր հերքել, որ այդ հարցը կքննարկվի… Կարդալ ավելին »

Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

«Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը. «Քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»: Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով: Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին, սակայն… Կարդալ ավելին »

Ստացա ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Մնացականյանի պատասխանը.Վահան Բաբայան

Ստացա ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Մնացականյանի պատասխանը Փաշինյանի ասած 7.1% տնտեսական աճը նկարագրող թվերով:Շուտով կհրապարակենք,մեր տնտեսագետները այժմ ուսումնասիրում են այն: Ռեֆորմիաստների կուսակցության նախագահ`Վահան Բաբայան    

Թուրքիան, Վրաստանը և Իրանը չեն մասնակցի համահայկական խաղերին․ «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է․ «Իրանի պատվիրակու­թյունը ևս չի մասնակցի համահայկական խաղերին: Պատճառն այն է, որ խաղե­րի բացման արարողությու­նը տեղի է ունենալու Արցա­խում, իսկ Իրանի իշխանու­թյունները չեն ցանկանում հարաբերությունները փչացնել Ադրբեջանի հետ: Այս պահին հայտնի է, որ մասնակցությունից հրա­ժարվել են նաև Վրաստանի և Թուրքիայի հայկական պատվիրակությունները: Այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչները խնդրում են Հայաստանի իշխանություններին միջոցներ ձեռնարկել, որ­պեսզի… Կարդալ ավելին »