Daily Archives: 27.03.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր… Կարդալ ավելին »

«Շիրխանյանների միջոցով փորձ է արվում ներքաշել երկիրը անվերջանալի քաղաքական հաշվեհարդարների դաշտ»․Գարեգին Պետրոսյան

Շիրխանյանների միջոցով փորձ է արվում ներքաշել երկիրը անվերջանալի քաղաքական հաշվեհարդարների դաշտ 2017 թ. հոկտեմբերի 4-ին քրեակատարողական հիմնարկից բաց նակամով «Ժողովուրդ» օրաթերթին էր դիմել այս ժանրի լավագույն ստեղծագործողներից մեկը՝ Վահան Շիրխանյանը: Նամակում մասնավորապես ասվում էր. «ընտրությունների կեղծումը ոչ միայն ամենավտանգավոր խաբեությունն ու ինքնախաբեությունն է, այլև ամենաանթույլատրելի վարքագիծն է պետականության հանդեպ: Սա պետականության իմաստազրկման ամենակարճ ճանապարհն է,… Կարդալ ավելին »

Կրտսեր սերժանտի մահվան և ևս մեկ զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը

2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, հայտնում… Կարդալ ավելին »

Հայաստանում կրկին սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում կրկին սպասվում են տեղումներ: «Այսօրվա արևը մի քանի ժամ վայելեք, վաղվանից 5 օր արևի երես չեք տեսնելու», – Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, մարտի 28-31-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:… Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանը մարզպետնե­րին հրահանգավորել է ուժեղացնել քաղաքական դիրքերը. նրանք անձամբ կզբաղվեն քարոզարշավով․«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ օրերս ՏԿԶ նախարարությունում տեղի է ունեցել փակ քննարկում, որտեղ նախա­րար Սուրեն Պապիկյանը մարզպետնե­րին հրահանգավորել է իրենց մարզերում ուժեղացնել քաղաքական դիրքերը՝ համայնքապետներին առավելագույնս ենթարկելով իրենց: Պապիկյանն ասել է, որ սա կոնկրետ վարչապետի հանձնարարականն է, որպեսզի ՔՊ թիմը տարածքներում լինի գերակտիվ ու գերկենտրոնացված: Ըստ այդմ, մարզպետներին հանձնարարվել է, որ հատկապես այն համայնքներում, որտեղ մայիս-հունիս… Կարդալ ավելին »

ՔՊ-ական պատգամավորի փոխարեն գործուղման է մեկնել օգնականը.«Հրապարակ»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը որոշել է, որ նույն հանձնաժողովի անդամ Հրաչ Հակոբյանի հետ Դուշանբե գործուղման պետք է մեկնի իր օգնականը։ Հրավերը եկել է 2 անձի համար, բայց Զեյնալյանն իր փոխարեն գործուղում է օգնականին։ Անգամ նախկին իշխանության ժամանակ նման պրակտիկա չի եղել՝ գործուղումներին պատգամավորների օգնականներ չեն մեկնել,… Կարդալ ավելին »

«Փաստորեն, երբեմնի ժողովրդավարության ջատագով Փաշինյանի համար հարազատ են դարձել Ֆրանկոյի և Պինոչետի մեթոդները»Էդուարդ.Շարմազանով

Այն, որ Փաշինյանը, խախտելով ժողովրդավարության բոլոր գրված ու չգրված օրենքները, ամիսներ շարունակ օգտագործել է շանտաժի, սպառնալիքի ու բռնաճնշումների գործիքակազմը, ակնհայտ է: Բայց օրեր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը արեց իրոք աննախադեպ զավեշտալի հայտարարություն: Անդրադառնալով մի հարցի, որն ակնհայտորեն բուհական ինքնավարության լիազորությունների շրջանակներում է, Փաշինյանը, արհամարհելով բուհական ինքնավարության օրենքներն ու ավանդույթները, վեր դասելով իրեն այդ օրենքներից,… Կարդալ ավելին »

Գեներալի որդին. Մեղրիի զորամասի միջադեպը ծագել է, երբ զինվորները ծաղկամանում կանեփ են աճեցրել.«Ժողովուրդ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ ժամկետային զինծառայողները Մեղրիի զորամասերից մեկն ինքնակամ լքել էին՝ այդպիսով հայտնելով իրենց բողոքը: Այնուհետեւ երթ էին արել՝ իրենց հավատարմությունը քրեական աշխարհին հայտնելով: Սակայն մարտի 17-ին նրանք տեղափոխվել էին Կապանի, ապա Ստեփանակերտի կարգապահական զորամասեր, որտեղից էլ՝ առաջնագիծ: Գրանցված միջադեպի մասով քննություն է ընթանում: «Ժողովուրդ» օրաթերթին այս միջադեպի առնչությամբ տարվող… Կարդալ ավելին »

Արցախի եկեղեցու բացումը խառնել է Սասուն Միքայելյանի պլանները.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական, ռազմական եւ հոգեւոր էլիտան՝ վարչապետից ու նախագահից սկսած, վեհափառով վերջացրած, հրավիրված է Արցախում Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի բացման հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 7-ին։ Այս միջոցառումը խառնել է Սասուն Միքայելյանի պլանները, որը նախնական պլանավորմամբ՝ ԵԿՄ արտահերթ համագումարը ծրագրել էր անցկացնել այդ օրը։ ԵԿՄ-ում քննարկում են օրը փոխելու… Կարդալ ավելին »