Կրտսեր սերժանտի մահվան և ևս մեկ զինծառայողի հրազենային վնասվածքի դեպքի առթիվ ձերբակալվել է ծառայակիցը

2019թ. մարտի 26-ին` ժամը 18:30-ի սահմաններում N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն, հայտնում է ՀՀ Քննչական ծառայության մամուլի ծառայությունը:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժողների ծառայակիցը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նովոստի-Արմենիա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով