Daily Archives: 21.03.2019

«Թող միանգամից Սուրբ Նիկոլի օր սահմանեն եւ սրբադասեն վարչապետին». Վահան Բաբայան (Տեսանյութ)

Կառավարությունն այսօր հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր` ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած, այսպես կոչված «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի»: Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը, կարծես թե, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ խնդիրն է դարձել, եւ նա ֆեյսբուքյան… Կարդալ ավելին »

Շիրխանյանի բաց նամակի հետքերով.Գարեգին Պետրոսյան

Երեկ համացանցում հայտնվեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակը ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Նման բովանդակությամբ մի նամակ էլ երկու տարի առաջ Շիրխանյանն ուղղել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, այն բանից հետո, երբ «բանդայի գործով» նրան ներկայացվել էր մեղադրանք` զինված ճանապարհով 2015թ. աշնանը պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար: «Այս հանգամանքը հատկանշական է… Կարդալ ավելին »

«Ուրալյան ավիաուղիները» դեպի Երևան չվերթներ իրականացնելու թույլտվությունը չեղարկել է

«Armeniasputnik»-ի տեղեկացմամբ, «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերությունը չեղարկել է 67 ուղղություններով չվերթեր իրականացնելու թույլտվությունը։ Այդ ընկերության ինքնաթիռներն այլևս չեն թռչի Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Վրաստան, Տաջիկստան և Ադրբեջան։ «Ռոսավիացիայի» հրամանագրում նշված է, որ ընկերությունը հետ է կանչել Բառնաուլից, Վոլգոգրադից, Ուֆայից, Տոմսկից, Իրկուտսկից, Կրասնոյարսկից, Նովոսիբիրսկից, Օմսկից, Կազանից և Երևանից չվերթներ կատարելու թույլտվությունը։ Տվյալ պահին ավիաընկերության ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաքի ուղղությամբ… Կարդալ ավելին »

Առաջարկում եմ՝ Հանրապետության հրապարակը հռչակել Նիկոլի հրապարակ, Երևանը՝ Նիկոլաշեն, Հայաստանն էլ՝ Նիկոլստան․Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով , ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը ՀՀ քաղաքացու օր հռչակելու՝ կառավարության որոշմանը․ «Փաշինյանի իշխանությունը հետևողականորեն շարունակում է ջուրծեծոցիների, էժանագին փիառների և տեսարաններ իրականացնելու քաղաքականությունը: Ո՛չ ավել, ո՛չ պակաս Նիկոլի հեղափոխական կոմիտեն, որը դեռ կոչվում է Հայաստանի կառավարություն, որոշում է ընդունել ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել քաղաքացու օր: Ինչի՞ եք… Կարդալ ավելին »

Առաջնայինը մեր հանրության, մեր քաղաքացու գնահատանքն է․Աշոտ Ահարոնյան

Մեր վարչությունը 25 տարեկան է Հայաստանի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը 25 տարեկան է. քառորդդարյա կենսագրություն, որ սկսվեց 1994 թվականի մարտին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով: Իսկ նախափորձն ավելի վաղ էր՝ 1990-ին, երբ կազմավորվեց նախարարության լրատվական խումբն ու սկսեց հրատարակվել ՙ02՚ շաբաթաթերթը: Ինքնիշխան պետականաշինության, պատերազմի, ներքին կարգուկանոնի հաստատման մարտահրավերների առջև հայտնված երկրի… Կարդալ ավելին »