Շիրխանյանի բաց նամակի հետքերով.Գարեգին Պետրոսյան

Երեկ համացանցում հայտնվեց պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակը ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Նման բովանդակությամբ մի նամակ էլ երկու տարի առաջ Շիրխանյանն ուղղել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, այն բանից հետո, երբ «բանդայի գործով» նրան ներկայացվել էր մեղադրանք` զինված ճանապարհով 2015թ. աշնանը պետական հեղաշրջում իրականացնելու փորձի համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այս հանգամանքը հատկանշական է նրանով, որ նույն Վահան Շիրխանյանը, օգտվելով Հայաստանում առաջացած քաոսից, «պետական հեղաշրջման» փորձ էր ցանկացել նախաձեռնել նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ նույն օրը, երբ տեղի էր ունեցել Հայաստանի քաղաքականության պատմության մեծագույն ողբերգությունը՝ խորհրդարանի ահաբեկչությունը: Նախքան հոկտեմբերի 27-ի իրադարձություններին անդրադառնալը փորձենք նախ վերհիշել Քոչարյանին ուղղված նամակի բովանդակային առանցքը: Այն կայանում էր մոտավորապես հետեւյալում. Քոչարյանը մեղավոր է ամենուր եւ ամեն ինչում՝ 1991-1998թթ. Արցախում, 1998թ.-ից մինչ օրս ՀՀ-ում: Լավ, եթե Քոչարյանին մեղսագրվող արարքներն իրականության հետ աղերս ունեին, ինչո՞ւ նույն Շիրխանյանը որեւէ կերպ դեմ չարտահայտվեց նրա՝ ՀՀ վարչապետ նշանակվելուն, ապա՝ ՀՀ նախագահ ընտրվելուն, ինչո՞ւ մասնակից եղավ, ինչպես ինքն է նշում, ընտրությունների կեղծման գործընթացին, չէ՞ որ հենց նա էր Քոչարյանի նախընտրական շտաբի պետը, ինչո՞ւ շուրջ 3 տարի աշխատեց Քոչարյանի ղեկավարությամբ, ինչո՞ւ էր Քոչարյանից հետագայում պահանջում «պաշտոնական առաջխաղացում», ինչո՞ւ էր մեղադրում վերջինիս իր «ամենամտերիմ» ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի մերձավորներին պաշտոնական առաջխաղացումներ ապահովելու հարցում:

Տարբեր ժամանակներում մամուլում բազմիցս շրջանառվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Պաշտպանության փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանի կողմից ԱԺ-ում նախագահ Ռոբերտ Քոչարյանին փոխանցված հայտնի ցուցակի մասին, ըստ որի մի խումբ զինվորականներ ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (1999-2000թթ.) Վահան Շիրխանյանի գլխավորությամբ անմիջապես փորձել էին ստանալ Քոչարյանի համաձայնությունը՝ իրենց հանձնելու կառավարության ղեկը եւ որոշ մարդկանց միջեւ պաշտոններ բաշխելու (լուսանկարում նույն ցուցակի պատճենն է՝ գրված Վ. Շիրխանյանի ձեռքով, ինչի մասին վերահաստատել է նաեւ ինքը). «Մի կողմ թողնենք այն, որ պաշտոնների վերաբաշխման գործողությունը կատարվել է երբ դեռեւս ահաբեկիչները գտնվում էին խորհրդարանի նիստերի դահլիճում եւ փորձենք պատկերացնել, որ երկրի ղեկավարը պահի ազդեցությամբ կորցրել էր ինքնատիրապետումը եւ տրվել ճնշումներին՝ Շիրխանյանին նշանակելով վարչապետ, վերջինս այսօր կունենա՞ր բավականաչափ երեւակայություն եւ շահագրգռվածություն բաց հասցեագրված ստեղծագործություններ շարադրելու՝ ցանկալին իրականության տեղ մատուցելու հարցում…»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ՝ Գարեգին Պետրոսյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով