Daily Archives: 11.02.2019

Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել. Նարեկ Սամսոնյան.armeniadaily.am

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին ֆեյսբուքյան գրառման համար կանչել են Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչություն։ Նա այսօր՝ փետրվարի 11–ին վարչություն է գնացել իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, հայտնում է news.am-ը։ «Երբ հայտարարեցինք, որ նման հրավեր կա, կոնկրետ իշխանության աջակիցների կողմից արժանացանք շատ հետաքրքիր արձագանքի. «Բա տենց գրում եք, բա պետք… Կարդալ ավելին »

29-ամյա վարորդը ВАЗ 21099-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 11-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 29-ամյա Բաբկեն Սուքիասյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CG 247 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն… Կարդալ ավելին »

Սա միտումնավոր սցենար է, ուզում են աղմուկ հանել. «Շուռնուխի գործը» վերաբացվել է.ՀԱՅ ՁԱՅՆ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերաբացել է «Շուռնուխի գործը», և գործին մասնակից բոլոր շուռնուխցիներին, այդ թվում նաև երեխաներին, փետրվարի 13-ին կանչել դատարան՝ քրեական գործով։ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում շուռնուխցի Արարատ Աղաբեկյանը պատմեց, որ երկու օր առաջ դատարանից ծանուցագիր են ստացել սպասվելիք դատական նիստի մասին: «Ծանուցագրում նշվում է, որ քրեական գործով տուժողների ներկայացուցիչ Լուիզա Վարդանյանի կողմից ներկայացված… Կարդալ ավելին »

Արարատի մարզպետն իր քրոջ ամուսնուն տեղավորել է աշխատանքի

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր քրոջ ամուսնուն աշխատանքի է տեղավորել Արտաշատի Ջրօգտագործողների ընկերությունում՝ որպես Վեդու ՋՕԸ-ի պետ: Ինքը՝ 32 ամյա Սահակ Առաքելյանը, ով մինչ այդ երբևէ աշխատանք չի ունեցել, հերքում է իր նշանակման գործում մարզպետի «ամագ» ունենալու հանգամանքը:  168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ մարզպետի հետ այդ թեմայի շուրջ զրույց չի ծավալել, պարզապես տեսել է՝… Կարդալ ավելին »

Հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող.Արծրուն Հովհաննիսյան

Խորը վշտով հայտնում ենք, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող, պայմանագրային Մեսրոպ Ռուբիկի Գրիգորյանը, ծնված 18. 10. 1985թ.: Հանգամանքները պարզվում են: Ցավակցում ենք Մեսրոպ Գրիգորյանի հարազատներին։ Արծրուն Հովհաննիսյան

«Քաղաքական ճոճանակի ու բումերանգի մեխանիզմն անվրեպ գործում է բոլոր ժամանակներում ու բոլոր տեղերում»Անդրանիկ Թևանյան

Հեղափոխության դասերը 1789-ին մեկնարկած ֆրանսիական հեղափոխության 10 տարվա ցիկլի մեկնարկի ժամանակ սիրո և հանդուրժողականության կոչեր էին հնչում: Սակայն դա շատ կարճ տևեց: Այդ կոչերի կրողները շեղվեցին իրենց գծից և արդյունքում գլխատվեցին: Հատկապես ծանր գին վճարեցին ժիրոնդիստները, որոնք իշխանությունից զրկվեցին հեղափոխության մեկնարկից 4 տարի անց: 1917-ի փետրվարյան հեղափոխությունից ամիսներ անց՝ հուլիսին, Կերենսկին դարձավ Ռուսաստանի ժամանակավոր կառավարության… Կարդալ ավելին »

Ամբոխով եկողը ամբոխով էլ կարող է գնալ. ինչպես ասում են՝ մեռնեմ ֆիզիկայի օրենքին. 7or.am

Նոր իշխանությունները նեղսրտում են, ավելի ճիշտ՝ հունից դուրս գալիս և նյարդայնանում, երբ իրենց վարք ու բարքը խոշորացույցի տակ են առնում։ Նրանք և հատկապես նրանց կանայք իրենց տեղը չեն գտնում, երբ համացանցում ճիշտ կամ սուտ լուրեր են տարածվում իրենց գնումների, հագուկապի, արտասահմանյան թանկարժեք շրջագայությունների ու նմանատիպ այլ բաների մասին։ Սրանք զարմանում են, թե ինչո՞ւ են սուտ լուրեր տարածում իրենց մասին… Կարդալ ավելին »