29-ամյա վարորդը ВАЗ 21099-ով բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել

Այսօր՝ փետրվարի 11-ին , խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ, 29-ամյա Բաբկեն Սուքիասյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 35 CG 247 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և գլխիվայր շրջվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Աստղիկ բժշկական կենտրոն:

Փրակարարները դարձի են բերել ավտոմեքենան, հոսանքազրկել այն և փակել գազաբալոնի փականը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի

shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով