Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել. Նարեկ Սամսոնյան.armeniadaily.am

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանին ֆեյսբուքյան գրառման համար կանչել են Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչություն։ Նա այսօր՝ փետրվարի 11–ին վարչություն է գնացել իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, հայտնում է news.am-ը։ «Երբ հայտարարեցինք, որ նման հրավեր կա, կոնկրետ իշխանության աջակիցների կողմից արժանացանք շատ հետաքրքիր արձագանքի. «Բա տենց գրում եք, բա պետք ա կանչեն, բա պետք ա ձեզ պատժեն դրա համար» և այլն։ Երկու-երեք օր է՝ ֆեյքային հարձակումների մեջ ենք, և ամենահետաքրքիրն այն է, որ իշխանական կոնկրետ շահեր սպասարկող էջերի կողմից։ Բայց պարզվեց մի շատ հետաքրքիր բան, որ փաստորեն իմ դեմ դիմումը տվել էր Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը։ Դա կապված էր իմ մի գրառման հետ, որտեղ ես Սեյրան Օհանյանին ընդամենը մի գործի մասով, որը հանդիպել էի ֆեյսբուքում ու լրահոսում, հարցրել էի, թե ինչու է նա ցուցմունք տվել Սերժ Սարգսյանի դեմ»,– ասաց նա։

Նարեկ Սամսոնյանի խոսքով՝  Ինեսա Պետրոսյանը դիմել է 6-րդ վարչություն՝ հայտարարելով, որ ինքն այդ գրառումով  նախաքննական գաղտնիք է հրապարակել։ Փաստաբանը ցանկացել է պարզել, թե որտեղից ինքը գիտի այդ նախաքննական գաղտնիքի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրականում իմ հարցը, որը կարող էր սխալ լինել, հաստատեց, բացահայտեց, որ դա նախաքննական գաղտնիք է։ Փաստորեն, Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել, ինչն իր փաստաբանն այսօր հաստատեց իր դիմումով», – ասաց նա։

Նարեկ Սամսոնյանի Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ ասաց, որ  Սամսոնյանը որեւէ նախաքննական գաղտնիքի չի տիրապետում, որ դրա համար պատասխանատվության ենթարկվի։

«Նա տեղյակ չէ այդ նախաքննական տվյալից, ուղղակի պատահաբար ֆեյսբուքի անծայրածիր դաշտերում տեսել է մի ենթադրություն, որը դրել է իր ստաուսի մեջ։ Ենթադրությունն այն է, որ հրավիրվել ենք 6-րդ վարչություն՝ կապված պարոն Սամսոնյանի ֆեյսբուքյան կամ քաղաքացիական ակտիվության հետ, պարզվեց, որ այդքան էլ չէ։ Տրամադրված էինք բացատրություն չտալ, ուղղակի հարգեցինք ոստիկանության աշխատակիցներին, եկանք։ Բայց տեղեկանալով, թե ինչի առթիվ ենք հրավիրված՝ իրոք, շատ զարմանալի էր։ Մի տեսակ նաև անդուր էր, որ գեներալ-գնդապետը, Պաշտպանության նախկին նախարարը, Արցախյան պատերազմի հերոսը ֆեյսբուքյան գրառումից կարող է նման հաղորդում տալ։ Տվել ենք բացատրություն և դուրս ենք եկել։ Հուսով ենք՝ այդքանով կավարտվի», – հավելեց փաստաբանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով