Daily Archives: 20.12.2018

Խոշոր գնում բյուջեի հաշվին. քաղավիացիայի գլխավոր կոմիտեն նոր տնօրենի համար 13.4 մլն դրամով «Տոյոտա» է գնել aysor.am

Կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր կոմիտեի պետ Տաթևիկ Ռևազյանի համար պետության միջոցներով նոր ու թանկ մեքենա է գնվել։ Aysor.am-ը գնման վերաբերյալ պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում է, որ «Տոյոտա Երևան» ընկերության հետ մեքենայի գնման մասին պայմանագիրը կնքվել է հոկտեմբերի 17-ին։ ՔԱԳՎ երիտասարդ պետին մատակարարված մեքենան թարմ է՝ 2018 թվականի արտադրության «Toyota Camary» մակնիշի, 181 ձիաուժ հզորությամբ։ Aysor.am-ին հայտնի… Կարդալ ավելին »

Եկել է լրջանալու և պատասխանատվություն ստանձնելու պահը . Վիգեն Սարգսյան

Պատասխանատվություն ստանձնելու ժամանակը Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր ուժերի մասնակցության, ինչը խորքային ռիսկեր է պարունակում երկրի ապագայի տեսանկյունից, մեծ դժվարություններ է ստեղծելու նաև իր` Փաշինյանի և իր թիմակիցների համար: Ավարտվեց հասարակությունը սևերի և սպիտակների կիսած… Կարդալ ավելին »

Մարմնավաճառները կարող են հարկվել․ հասարակած տները պետք է գործեն ՊԵԿ վերահսկողության ներքո

Սեպտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ Հայաստանի էստրադային երգիչների ու երգչուհիների մեծամասնությունը եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում։ Իսկ ահա դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որում ասվում էր․«Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց,… Կարդալ ավելին »

Երգչուհի Սիրուշոն հրապարակել է իր ու Քոչարյանի տարիներ առաջ ունեցած խոսակցությունունից մանրամասներ

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լեւոն Քոչարյանի կինը` երգչուհի Սիրուշոն ինստագրամյան իր էջում գրել է. «Տարիներ առաջ խոսակցություն ունեցանք, ասացի. «Գիտե՞ք, որ համացանցում ակտիվ աշխատանք է տարվում Ձեր դեմ, փորձում են ջնջել Ձեր անցած ուղին ու սուտ մեղադրանքներ Ձեզ վերագրում, միգուցե հերքե՞ք կամ ինչ-որ բան ասե՞ք»: Իրեն բնորոշ հավասարակշռությամբ ասաց, որ չի կարող պատահի,… Կարդալ ավելին »

Եթե տեսնեք՝ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը երթեւեկում են շարասյունով, զանգեք. Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրաժարվեց հայտնել՝ արդյո՞ք ոստիկանությունը գիտի Մարտի 1-ի գործով հետախուզվող Վահագն Հարությունյանի գտնվելու վայրը, թե՞ ոչ։ Կառավարության նիստից հետո, լրագրողի հարցի ի պատասխան Վալերի Օսիպյանը հիշեցրեց, որ ամիսներ շարունակ լրագրողներն իրեն հարցնում էին, թե ինչու ոստիկանությունը չի կարողանում գտնել Նարեկ Սարգսյանին։ «Բայց մենք նրան հայտնաբերեցինք։ Հիմա Վահագն Հարությունյանի մասին.… Կարդալ ավելին »

Թալանել են փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը factor.am

Factor.am-ի տեղեկություններով այսօր թալանել են ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանը: Այս պահին ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող նրա բնակարանում են: Տեղեկությունը փորձեցինք ճշտել Ոստիկանությունից, սակայն նշեցին, որ լուրի վերաբերյալ տեղեկություն կհաղորդեն շատ ավելի ուշ։ Լիլիթ Շաբոյան

Շվեյցարիա են գնացել 5 հոգով, ծախսել են 6․1 մլն դրամ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաշվի առնելով Շվեյցարիա կատարած իմ այցի շուրջ մեծ հետաքրքրությունը, հնչած տարատեսակ մեկնաբանությունները և լրագրողների չդադարող հարցերը, թե ինչ միջոցներով եմ այցելել Ժնև, հարկ եմ համարում մանրամասն հաշվետվություն ներկայացնել այցի մասին:       Եվ այսպես` 1. Գաղափարը: Ժնև այցելելու գաղափարը ծնվել է Շվեյցարիայի հայ… Կարդալ ավելին »

ԱՆԱԿՆԿԱԼ՝ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻՆ. ՀԱՑԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է

Առավոտվանից գյումրեցիներն ահազանգում են, որ քաղաքի խանութներում հացը թանկացել է: Քաղաքացիներն անակնկալի են եկել. նախկին գնի  համեմատ 20 դրամի տարբերություն է նկատվում: Շրջայց կատարեցինք քաղաքի մի շարք խանութներով: Պարզվեց՝ ընդամենը մի քանի խանութ էր, որտեղ դեռևս նախկին գինն էր եւ չէին հասցրել պիտակները փոխել: Խանութների աշխատակիցների խոսքերով՝ իրենք էլ են անակնկալի եկել, երբ առավոտյան հացը ստացել… Կարդալ ավելին »

Էջմիածնի քաղաքապետի վերաբերյալ տեսանյութերը համարել են պոռնկագրական, հարուցվել է քրգործ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին Aysor.am-ի տեղեկությունը և նշեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի… Կարդալ ավելին »

Ասել է թե, այս հարցում ևս մեր սուտ խոսալու հետ մեծ սեր ունեցող Նիկոլը խաբեց մեր ժողովրդին…

Ողղակի փաստենք, որ գազի ներկայիս գինը Նիկոլի նախկինների ձեռքբերում է, որը ընդդիմադիր Նիկոլը համարում էր բարձր և ասում՝ պետք է իջեցնել, ավելին՝ խոստանում էր իշխանության գալու դեպքում իջեցնել, իսկ այսօր արդեն վարչապետ Նիկոլը բանակցում է Կրեմլի հետ, որ գազի գինը գոնե չբարձրանա և բնականաբար իջնելու մասին խոսք չկա… Ասել է թե, այս հարցում ևս մեր… Կարդալ ավելին »