Մարմնավաճառները կարող են հարկվել․ հասարակած տները պետք է գործեն ՊԵԿ վերահսկողության ներքո

Սեպտեմբեր ամսին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ Հայաստանի էստրադային երգիչների ու երգչուհիների մեծամասնությունը եկամուտների հայտարարագիր չի ներկայացնում։

Իսկ ահա դեկտեմբերի 18-ին ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որում ասվում էր․«Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին եւ նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները եւ վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շատերին զարամացրել է, թե ինչու՞ է ՊԵԿ-ը պայքարում, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները մտնեն հարկային դաշտ, երբ խոշոր գործարարության ոլորտում կառույցը դեռ չի հասել ստվերի կրճատման։

ՊԵԿ-ի մոտիվացիան իրականում շատ ավելի պարզ է՝ առաջիկա երկու տարիների ըթնացքում արտաքին պարտքի սպասարկման պարտավորություն ունի Հայաստանը, և նոր իշխանությունները ցանկանում են ամեն կերպ բյուջե հավաքել, որպեսզի կարողանան սպասարկել այդ պարտքերը։ Նոր իշխանություններին չի հաջողվել խոշոր ներդրումներ բերել Հայաստանին, իսկ խոշոր գործարարներին չեն կարողանում շատ նեղություն պատճառել, քանի որ նրանց շատ «նեղացնելու»  դեպքում կարող է կտրուկ աճել գործազրկությունը, ուստի ստիպված են  գնում նման քայլերի։

ՊԵԿ-ի նման ջանասիրության առկայության դեպքում չի բացառվում, որ նրանք փորձեն հարկային դաշտ բերել նաև մարմնավաճառներին։ Ի վերջո, չպետք է մոռանալ, որ նոր իշխանության վառ դեմքերից մեկը՝ Ալեն Սիմոնյանը, ժամանակին առաջարկում էր մարմնավաճառներին բերել հարկային դաշտ։ Բայց այս դեպքում կարող է խնդիր առաջանալ, ու ՊԵԿ-ը չկարողանա հարկերն ամբողջությամբ հավաքել։ Նման խնդիրների առաջ չկանգնելու համար լավ կլինի, որ ստեղծվող հասարակած տները հանձնվեն ՊԵԿ վերահսկողության ներքո, որպեսզի ոչ մի մարմնավաճառ հարկերից չխուսափի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

politik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով