Էջմիածնի քաղաքապետի վերաբերյալ տեսանյութերը համարել են պոռնկագրական, հարուցվել է քրգործ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին Aysor.am-ի տեղեկությունը և նշեցին, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություններին նախորդած օրերին, տարբեր եղանակներով տարածվել էր պոռնկագրական տեսանյութ և շրջանառվել կեղծ լուրեր այն մասին, թե տեսանյութում պատկերված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, այդ ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի քաղաքապետի պաշտոնակատար Դիաննա Գասպարյանը:

Ըստ մեր աղբյուրի՝ նյութի պոռնկագրական համարվելու հանգամանքը ստուգելու նպատակով որոշում է կայացվել մշակութաբանական փորձաքննություն նշանակելու մասին և այն ուղարկվել է «Մշակութային արժեքների փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ՝ փորձաքննության։ Ըստ փորձաքննության եզրակացության՝ այն համարվել է պոռնկագրական, ինչի հիման վրա էլ հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով