Daily Archives: 20.12.2018

Սենյակը գաղտնալսվում է. ի՞նչ հուշում է արել «Մարիոթը» Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Պարզվում է՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կառավարիչները հեղափոխության օրերին անուրանալի ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին, և դա էր պատճառը, որ նրանք արժանացան մեծ պատվի՝ հրապարակում հանրահավաքի հարթակից Նիկոլ Փաշինյանը «Մարիոթը» հռչակեց «ազգային բրենդ»՝ շարժմանը միացած «Գրանդ հոլդինգի» կողքին։ Այդ դեպքերից ամիսներ անց մեզ պատմեցին, որ այդ օրերին «Մարիոթում» կարևոր փակ հանդիպումներ անող… Կարդալ ավելին »

31-ամյա դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի ԺՊ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Լուրը ԲՈՒՀ-ի ուսխորհուրդը տեղարդել է ֆեսբուքյան էջում։ «Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաև կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ… Կարդալ ավելին »

Գիշերը վրաերթի է ենթարկվել 14-ամյա պատանի. նա վնասվածքներ ու կոտրվածքներ ունի

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 23:20-ին, Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկվել 14-ամյա պատանի: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ ժամը 23:20-ին Toyota մակնիշի մեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի եւ Ամիրյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2004 թվականի ծնված տղայի: Վրաերթի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել… Կարդալ ավելին »

Ռուսները մեզ «նեղն գցում» բոլոր ուղղություններով ու դա պատասխանն է էն ամենի ինչին որոշ օխլոս մասսա դմփ-դմփ-հու էր անում

Ռուսները մեզ «նեղն գցում» բոլոր ուղղություններով ու դա պատասխանն է էն ամենի ինչին որոշ օխլոս մասսա դմփ-դմփ-հու էր անում: ՀԱՊԿ-ում ինֆանտիլ քաղաքականության արդյունքում ապտակ, ԱՊՀ պետությունների հետ երկկողմանի հարաբերություններում տոտալ ձախողում, ԼՂ հակամարտության հարցում` դիվերսիա ընդդեմ Արցախի ու ՀՀ-ի: Հիմա էլ գումարվում ա գազի գնի 50%-անոց թանկացումը ու դա տեղի ա ունենում գազի սպառման ամենաթեժ… Կարդալ ավելին »

Ընտրություններից հետո ալյուրի գինը թանկացավ 1 դոլարով. «Ժամանակ»

Խորհրդարանական ընտրություններից հետո ալյուրի գինը թանկացավ 1 դոլարով՝ 22-ից դառնալով 23 դոլար, բարձր տեսակի 50-կիլոգրամանոց պարկի հաշվարկով: Թանկացավ նաև անասնակեր թեփի գինը՝ դառնալով 5 դոլար 40 ցենտ: Բայց ամենազավեշտալին ոչ միայն այս թանկացումն է, այլև այն, որ նույնիսկ նոր Հայաստանում ալյուրը և թեփը վաճառվում են դոլարով: Խոսքը մեծածախ վաճառքի մասին է, որը օրենքի կոպիտ խախտում… Կարդալ ավելին »

Նիկոլի կորցրած նախիջեւանյան բարձունքները iravunk.com

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնում է Իրան-Հայաստան ռազմավարականճանապարհը», – ահազանգում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆՆ ու մանրամասնում. «Ըստ «Ինտերֆաքսի» հաղորդման, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւըերկուշաբթի օրը Բաքվում հայտարարել է, որ ադրբեջանական բանակի լիակատար հսկողությանտակ է անցել 11 հազար հեկտար տարածք՝ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանիուղղությամբ, ընդորում՝ ռազմավարական բարձունքներ, որոնց տիրապետելը թույլ է տալիսլիովին վերահսկել Հայաստանի տարածքում գտնվող ռազմավարական ճանապարհները եւհաղորդակցության ուղիները: Պարզ է, որ Ալիեւն ակնարկում է Իրան-Հայաստանռազմավարական նշանակությամբ ճանապարհին» :Քաղաքագետի կարծիքով՝ եթե նույնիսկչափազանցություն համարենք 11 հազար հեկտարտարածքի մասին Ալիեւի հավակնությունը, բարձունքներիմասով նրա հայտարարությունը վերջին ամիսներին քանիանգամ հաստատվել է նաեւ հայ փորձագետների կողմից.«Բացի այդ նույն հատվածում՝ Արենիի ուղղությամբ, անցածամիսներին մի քան անգամ գնդակոծումներ ենիրականացվել: Հայաստանում իշխանափոխությունից հետո շատանգամներ է բարձրացվել ապրիլյան պատերազմիժամանակ կորցված 800 հեկտարի հարցը, սակայննախիջեւանյան հատվածում բարձունքներ կորցնելը թեռազմավարական նշանակությամբ եւ թե դրանից բխող հետեւանքների տեսակետից միանշանակտարբերվում է: Ապրիլյան պատերազմի եւ դրա ընթացքում 800 հեկտար կորցնելու արդյունքումհայկական կողմին հաջողվեց հակառակորդին պարտադրել Սանկտ Պետերբուրգում ուՎիեննայում ձեռք բերված կարեւոր պայմանավորվածությունները, որոնք հեղափոխությունիցհետո մի քանի րոպեների ընթացքում փոշիացվելով փոխարինվեցին Ալիեւ-Փաշինյանվերելակային անորոշ պայմանավորվածությամբ: Դա ի տես այն բանի, որ նախիջեւանյանբարձունքների գրավման արդյունքում հայկական կողմի հասցեին հնչեցվում է այնպիսիսպառնալիք, որի իրագործման դեպքում դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագիր կսպասվիՀայաստանին»: Քաղաքագետը զգուշացնում է, որ Արեւելքում ուԱրեւմուտքում փակ սահմանների, իսկ հյուսիսում ձմռանեղանակին հաճախ փակ վիճակում հայտնվող սահմանիդեպքում Իրանի հետ Հայաստանի հարավային սահմաննու ռազմավարական ճանապարհները ոչ միայնՀայաստանի սահմաններին, այլ նաեւ Արցախի շփմանգծերում իրավիճակի ցանկացած սրման դեպքում դրսիաշխարհի հետ Հայաստանի հաղորդակցման միակվստահելի ուղին են համարվում, ինչն այսօր հայտնվել էթշնամու լուրջ սպառնալիքի ներքո: «Հզոր իշխանությունները մինչեւ հակառակորդի հետբանակցության սեղանին նստելը փորձում են տարբերտեսակի ռազմավարական առավելություններ ձեռք բերելովճնշում գործադրել դիմացի կողմի վրա, իսկ ՆիկոլՓաշինյանը, «թավշյա հեղափոխությունը» Արցախարտահանելուն զուգահեռ առաջիկա ամիսներինպատրաստվում է Ալիեւի հետ բանակցության սեղանիննստել այն պայմաններում, երբ միանշանակ փչացրել էՀայաստանի անվտանգության երաշխիքները համարվողՌուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, իսկորպես «թավշյա հեղափոխության» պարգեւ նախիջեւանյանհատվածում ռազմավարական նշանակությամբբարձունքները հանձնելով, հակառակորդին թույլատրել էՀայաստանի հարավային սահմանների ու ճանապարհների հասցեին աննախադեպսպառնալիքներ հնչեցնել», – ընդգծում է Ռ. Մարգարյանը:

Ի՞նչ նամակ է ստացել Ավինյանը ՌԴ փոխվարչապետից. Մոսկվան գազի նոր գին է առաջարկել

««168 ժամ»-ի տեղեկություններով՝ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, եւ դա քննարկման ենթակա չէ: Այս մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Տ. Ավինյանից: Նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը, սակայն, ասաց, թե Ավինյանն օրվա ընթացքում հանդիպումներն ունի եւ չի… Կարդալ ավելին »

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱՓԱԿԵԼ Է ՄԱՐԻՈԹԸ

Քիչ առաջ մեզ մոտեցավ ոստիկանության սպան ու խնդրեց հեռու կանգնել Մարիոթի ետնամուտքից: Հարցրինք, թե ինչ է պատահել, ասաց, որ պահպանության տակ է, վարչապետն է գալու: Ներկայանալուց հետո, որ ներկայացնում ենք լրատվամիջոց, ասաց, որ լրատվամիջոցներից հրավիրյալներ կան, որոնք ներսում են և մեր ներկայությունն ավելորդ է, եթե հեռու չկանգնենք, ստիպված կլինեն հեռացնել: Հիշեցնենք, որ այստեղ րոպեներ հետո կայանալու է «Իմ քայլը»… Կարդալ ավելին »