Daily Archives: 12.12.2018

Դատարանների և դատախազության վրա կոշտ ճնշում գործադրելու փաստեր կան․ Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զարմանալի է համարում, որ ԱԱԾ-ՀՔԾ պետերի և Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը մնում է առանց իրավական հետևանքների: «Խոսքը իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների միջև պայմանավորվածության մասին է, այն մասին, որ դատավորներին ուղղորդում են»,- մամուլի ասուլիսում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ գնահատական չտալն ահազանգ է իրավապահ համակարգի համար: Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Մայրապետյանի և այլ… Կարդալ ավելին »

Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում մեկնարկել, այնուհետև մինչև դեկտեմբերի 13-ը հետաձգվել է ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։ Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը միացվել… Կարդալ ավելին »

Մարտին Էռնեկյանը՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի նախագահ

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ Օդանավակայանների միջազգային խորհուրդը (ACI) հայտարարել է Մարտին Էռնեկյանին «Օդանավակայանների միջազգային խորհրդի» ղեկավար մարմնի նոր նախագահ ընտրելու մասին: «Ցանկանում եմ ողջունել Մարտին Էռնեկյանին որպես ACI-ի նոր նախագահ: Մարտինը ճանաչված և հաջողակ գործիչ է այս ոլորտում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ACI-ի Լատինական Ամերիկա-Կարիբյան տարածաշրջանի գրասենյակի ակտիվ անդամ, իսկ 2016-ից՝… Կարդալ ավելին »

Հերթական դեպքն է գրանցվել Երևանի Կենդանաբանական այգում

Հերթական դեպքն է գրանցվել Երևանի Կենդանաբանական այգում: Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու մամուլի ծառայության հայտարարությունից: Թունավորման հետևանքով զեբրի անկման, մյուս կենդանիների անկման հետ կապված ցավալի դեպքերի՝ դեռևս իրավապահների կողմից չպարզված հանգամանքների ֆոնին այսօր առավոտյան դժբախտ դեպք է տեղի ունեցել նաև բեզոարյան այծերից մեկի հետ: Վերջինս հայտնաբերվել է սատկած վիճակում: Բեզոարյան այծի այս առանձնյակը երկուշաբթի… Կարդալ ավելին »

Նիկոլը Սերժի բարքերի կրողը

Սյունիքի մեր աղբյուրները տեղեկացնում են՝ լավագույն ավանդույթները շարունակվում են:  Ինչպես որ ՀՀԿ կուսակցապետն էր ժամանակին հրովարտակ իջեցնում զինվորականներին՝ 2017թ-ին ընտրել «Ելք» դաշինքին, այնպես էլ, դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Նիկոլն էր հրահանգել Արցախի ԶՈՒ զինծառայողներին տեղափոխել Գորիսի Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ համայնքներ՝ ընտրելու «Լուսավոր Հայաստանին»: Ի դեպ, զինվորականներին տեղափոխել են տուրիստական ավտոբուսով: Լուրի իսկությունը, եւ վարչապետի շահագրգռվածությունը… Կարդալ ավելին »

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի մեջ

Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի մեջ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին և մերժել է Մանվել Գրիգորյանի փաստաբանի միջնորդությունը՝ 20 մլն դրամ գրավ կիրառելու մասին։ «Ես հենց նոր դուրս եկա մի դռներից, որը դատավոր Մարինե Մելքոնյանը դարձրել է ՀՔԾ-ի… Կարդալ ավելին »

Հրանտ Մելքումյանը հաղթանակներով է մեկնարկել London Chess Classic-ի ՖԻԴԵ Օփեն մրցաշարում

Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic շախմատային փառատոնը, որի գլխավոր մրցաշարին մասնակցում է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը: Մեկնարկել է նաև փառատոնի շրջանակներում անցկացվող ՖԻԴԵ Օփեն մրցաշարը և կայացել են առաջին և երկրորդ տուրերի պարտիաները: ՖԻԴԵ Օփենին այս տարի մասնակցում է 40 երկրի 232 շախմատիստ, այդ թվում՝ 19 գրոսմայստեր: ՖԻԴԵ Օփենում առաջին դասակարգված շախմատիստն է Հայաստանի տղամարդկանց… Կարդալ ավելին »

Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական  ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Պատգամավորի կողմից մեջլիս ներկայացված առաջարկում որպես… Կարդալ ավելին »

Պոլսահայ լրագրողին «սրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորի դեմ դատական հայց կներկայացվի

Պոլսահայ լրագրող, հրապարակախոս և գրող Հայկո Բաղդատն օրերս սոցցանցային գրառմամբ նշել էր, որ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն պիտի ենթարկվի քրեական պատասխանատվության: Դեկտեմբերի 6-ին պոլսահայ լրագրողը գրել էր. ««Սուլեյման Սոյլուն պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի» գրառումս հայհոյանքների և սպառնալիքների առիթ հանդիսացավ և ստիպեց ինձ մտածել: Նկատի ունեմ, որ Մեհմեթ Աղարը, նույնիսկ Մերալ Աքշեները «որակյալ… Կարդալ ավելին »

Թուրքիայում ամեն տանը մի կասկածյալ կա, երկիրը վերածվել է հսկայական բանտի

Դեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման օրն է։ Այդ առթիվ Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) ու «Մարդու իրավունքների հիմնադրամը» (TİHV) անդրադարձել են մարդու իրավունքների դրությանը երկրում։ TİHV նախագահ Շեբնեմ Քորուրը ուշադրություն է հրավիրել մասնավորապես այն փաստի վրա, որ Թուրքիայի բանտերը չափազանց ծանրաբեռնված են։ Թուրքիայի կալանավայրերում շուրջ 50․000-ով ավել բանտարկյալ կա, քան դրանք կարող են տեղավորել։ Բանտարկյալների… Կարդալ ավելին »