Daily Archives: 12.12.2018

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 2019թ. պետական սահմանի պահպանության Որոշման ընդունումը

Դեկտեմբերի 11–ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի  վարչությունում կայացավ Սահմանապահ զորքերի հրամանատարի 2019թ. պետական սահմանի պահպանության Որոշման ընդունումը: Խորհդակցությանը մասնակցում էր Սահմանապահ զորքերի և ենթակա ստորաբաժանումների ղեկավար կազմը: 2019թ. պետական սահմանի պահպանության վերաբերյալ առաջարկներով ելույթ ունեցան ՍԶ հրամանատարի տեղակալները: Խորհդակցության արդյունքում ՀՀ ԱԱԾ սանմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունեց  2019թ. պետական սահմանի պահպանության Որոշումը:

Իբրահիմովիչը կմնա Լոս Անջելես Գելաքսիում

«Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի հեռանա ամերիկյան թիմից, հայտնում է LA Times-ը: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք` հարձակվողը մի քանի շաբաթ բանակցություններ էր վարում «Միլան» վերադառնալու շուրջ, բայց կողմերն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: Սպասվում է, որ շվեդ ֆուտբոլիստը մոտ ժամանակներս նոր պայմանագիր կկնքի ամերիկյան ակումբի հետ` ավելի բարձր աշխատավարձով:… Կարդալ ավելին »

«Եթե ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի քուրդ զինյալներին մարզելն է, ապա դա սխալ և դավաճանական քայլ է».Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մամուլի ասուլուսի ժամանակ դատապարտել է թուրք-սիրիական սահմանին նոր դիտակետեր հիմնելու և Սիրիայի քրդական ուժերին (YPG) մարզելու ԱՄՆ-ի զինուժի մտադրությունը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի զինուժի գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ ամերիկացի հրահանգիչները պատրաստվում են մարզել մոտ 40.000 YPG-ի զինյալների։ «Կա միայն մեկ մեթոդ Սիրիայի հյուսիսային շրջանում կայունություն հաստատելու համար։  Ճանապարհային քարտեզը, որի շուրջ… Կարդալ ավելին »

Գերքաղաքականացված հասարակությունն ու ընտրություններին ցածր մասնակցությունը

Դեկտեմբերի 9-ին կայացավ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները: Այն, որ հասարակությունը գերքաղաքականացված էր և հետաքրքրությունն ընտրությունների հանդեպ աննախադեպ բարձր էր, թերևս, կասկած չէր հարուցում: Այն հիմք էր տվել քաղաքական բազմաթիվ գործիչների կանխատեսելու, որ այս տարի կունենանք աննախադեպ բարձր մասնակցություն: Սակայն, ինչպես ցույց տվեցին զարգացումները, 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները դատապարտված էին դառնալու ամենացածր մասնակցություն ունեցողն անկախությունից հետո:… Կարդալ ավելին »

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 2 աշխատակից

2018թ. հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցների կողմից իրենց սպասարկման տարածքի նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ: Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակիցը պաշտոնավարման… Կարդալ ավելին »

Երբվանի՞ց է Հայոց Ցեղասպանությունը ԱԳ նախարարի բառապաշարում դարձել է «անցյալում տեղի ունեցած անցանկալի իրադարձություն»

Նախ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 10-ին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իսկ հետո  էլ մի խումբ թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել են հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնավորապես ասել էր․ «Բազմիցս ասել եմ, որ մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ… Կարդալ ավելին »