Դատարանների և դատախազության վրա կոշտ ճնշում գործադրելու փաստեր կան․ Լարիսա Ալավերդյան

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը զարմանալի է համարում, որ ԱԱԾ-ՀՔԾ պետերի և Նիկոլ Փաշինյանի հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցի բովանդակությունը մնում է առանց իրավական հետևանքների: «Խոսքը իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների միջև պայմանավորվածության մասին է, այն մասին, որ դատավորներին ուղղորդում են»,- մամուլի ասուլիսում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահը՝ հավելելով, որ գնահատական չտալն ահազանգ է իրավապահ համակարգի համար:

Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Մայրապետյանի և այլ հնչեղ գործերով բարձրաստիճան պաշտոնյաները տեղեկություններ են տարածում, ընդ որում՝ տերմինաբանություն օգտագործելով, որը, ըստ Ալավերդյանի, ավելի շատ համապատասխանում է ոչ թե պաշտոնատար անձանց, այլ լրագրողներին: Կան նաև դատարանների և դատախազության վրա կոշտ ճնշում գործադրելու փաստեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իշխանություններն այս ամենը պետք է դադարեցնեն, և այս ամենը պետք է արժանանար համապատասխան գնահատականի։ Հայտնի քաղաքական և հասարակական անձանց գործերով հնարավոր է միայն ճշգրիտ ոսկերչական աշխատանք: Իրազեկ մարմինները պետք է կոռեկտ մնան և օրենքի տառից չշեղվեն»,- ասաց նա։

 

Yerevan.today

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով