Daily Archives: 09.12.2018

Որոշ ընտրատեղամասերում իմ վստահված անձանց մուտքն արգելել են․ Գրիշա Վիրաբյան

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախկին անդամ, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում առաջադրված Գրիշա Վիրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է՝ ահազանգեր է ստանում, որ որոշ ընտրատեղամասերում իր վստահված անձանց մուտքն արգելել են։ Գրիշա Վիրաբյանն քվեարկել է Արարատի մարզի Շահումյան համայնքի 12/35 ընտրատեղամասում՝ հանուն երկրի ապագայի, հանուն կայացած հեղափոխության տրամաբանական ավարտի։ Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով որոշեց մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին,… Կարդալ ավելին »

Քվեարկեցի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Բաբլոյանը: Հարցին, թե ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանն ասաց. «Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, զուգահեռ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության… Կարդալ ավելին »

Իշխանությունները վրեժխնդիր են լինում շախմատիստներից. Լավագույն շախմատիստները լքում են Հայաստանը, դպրոցներն էլ՝ փակվում

Analitik.am-ին հայտնի դարձավ, որ մի շարք շախմատի դպրոցներ փակվել են և շարունակում են փակվել, հասկանալու համար պատճառը,   կապ հաստատեցինք «Նարվա»  շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանի հետ, ով ասաց, որ հեղափոխությունից հետո ներկա իշխանությունները վրեժխնդիր են լինում շախմատիստներից. «Սպորտի նախարարությունը լավագույն մարզիկների ցանկ է հրապարակում, որտեղ չկա Լևոն Արոնյանը, և չկա ոչ մի շախմատիստ: Ներկայիս իշխանիկները… Կարդալ ավելին »

Քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների. Վիգեն Սարգսյան

Ես քվեարկել եմ այսօր այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով երբևէ չի անցնի հասարակությունը բաժանել սևերի և սպիտակների, այսօր իր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ցուցակը գլխավորող, կուսակցության փոխնախագահ Վիգեն Սարգսյանը։ «Ես առաջին հերթին մեծ ակնկալիք ունեմ, որ մեր հանրությունը այսօր ակտիվ կմասնակցի ընտրություններին, դա շատ կարևոր է, հատկապես, երկրի համար վճռորոշ… Կարդալ ավելին »

Մենք պատրաստ ենք ընտրություններին. Ոստիկանությունը 2700 մահացած անձի հանել է ընտրացուցակներից

«Ընտրական գործընթացի շրջանակներում անձնագրային և վիզաների վարչությունը ձեռնարկել է օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները ինչպես թեկնածուների գրանցման համար համապատասխան տեղեկանքները սեղմ ժամկետում տրամադրելու, այնպես նաև ընտրողների ցուցակները պատշաճ կերպով վարելու ուղղությամբ: Ամբողջ գործընթացը եղել է ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ: Չկա ԿԸՀ որոշմամբ սահմանված որևէ միջոցառում, որ ժամկետանց կամ թերացմամբ կատարված լինի»,- Առաջին լրատվականի հետ… Կարդալ ավելին »

22/26 տեղամասում քվեարկությունը դադարեցված է. 4-րդ համարի քվեաթերթիկները չկան

PanARMENIAN.Net – 22/26 ընտրատեղամասում քվեարությունը դադարեցված է, քանի որ 4-րդ համարի քվեաթերթիկները չկան, հայտնում է «Հայկական ժամանակը»: 4-րդ համարով քվեաթերթիկում ներկայանում է «Իմ Քայլը» դաշինքը: 26/14 ընտրատեղամասում չեն գործում տեսախցիկները, 13/2 ընտրատեղամասում առանց բեյջի քաղաքացին տարեց մեկ քաղաքացու հետ քվեախցում է եղել: Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 8:00-ին, ՀՀ-ում բացվել են բոլոր` 2010 ընտրատեղամասերը, և մեկնարկել խորհրդարանական… Կարդալ ավելին »