Որոշ ընտրատեղամասերում իմ վստահված անձանց մուտքն արգելել են․ Գրիշա Վիրաբյան

Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախկին անդամ, ԲՀԿ ռեյտինգային ցուցակով Արարատի մարզում առաջադրված Գրիշա Վիրաբյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է՝ ահազանգեր է ստանում, որ որոշ ընտրատեղամասերում իր վստահված անձանց մուտքն արգելել են։

Գրիշա Վիրաբյանն քվեարկել է Արարատի մարզի Շահումյան համայնքի 12/35 ընտրատեղամասում՝ հանուն երկրի ապագայի, հանուն կայացած հեղափոխության տրամաբանական ավարտի։

Հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ ԲՀԿ ռեյտինգային ցուցակով որոշեց մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, Գրիշա Վիրաբյանը պատասխանել է․ «Առաջարկ չարվեց առաջինը «Իմ քայլը» դաշինքի կողմից, և այդքան պայքարից հետո ես չէի կարող անտարբեր մնալ ընտրություններին, և ինքս ցանկություն հայտնեցի «Բարգավաճով» առաջադրվել։ Իհարկե, առաջարկի էի սպասում «Իմ քայլից», որովհետև ես ճանապարհ եմ անցել, և մինչև վերջին օրը ես ինքս պայքարում էի այդ իշխանության դեմ»,-ասել է Վիրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով