Քվեարկեցի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության. Արա Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր քվեարկել է հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության, ընտրությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Բաբլոյանը:

Հարցին, թե ի՞նչ կմաղթի նոր խորհրդարանին, Բաբլոյանն ասաց.

«Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեր հիմնական անելիքը պետք է լինի, ինչպես արդեն ասացի, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, զուգահեռ մեր ջանքերը պետք է ներդնենք տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության համար: Այն ժողովրդավարությունը, որ այս պահին ունենք, պետք է ավելի ամրապնդենք», – ասաց նա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

aysor.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով