Daily Archives: 09.12.2018

Ընտրախախտում. Զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով. «Անկախ դիտորդ»

Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։ Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային… Կարդալ ավելին »

«Տղա ջան, ես խղճում եմ քեզ». Դավիթ Շահնազարյանը՝ «կեցցե՜ Նիկոլը» վանկարկող երիտասարդին

ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որն ասել էր՝ «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։ «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», – ասաց նա։ Դավիթ Շահնազարյանը նշեց, թե ԱԱԾ-ն… Կարդալ ավելին »

23/32 ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ի ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ

Հանրապետությունում այսօր անցկացվում է ԱԺ արտահերթ ընտրությունները։ Դեռևս լուրջ ընտրախախտումների օրինակներ չեն արձանագրվել։ Վանաձոր քաղաքի 23/32 (Աբելյանի անվան թատրոն) ընտրատեղամասում քվեարկողներից տեղեկացնում են, որ ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում, փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ քվեաթերթիկը: Դեպքեր կան, որ ոչ ճիշտ դասավորությամբ են տրամադրում քվեաթերթիկները, օրինակ 1-ի փոխարեն 11: Առկա են նաև ուղղորդված ցուցումներ՝ ընտրել կոնկրետ կուսակցության… Կարդալ ավելին »

Henaran.am-ը ահազանգեր է ստանում

Henaran.am-ը ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  բացահայտ ուղղորդման փորձեր։ Մասնավորապես, Երեւանի թիվ 82 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները ընտրողին տալիս են ընտրաթերթիկների 1-ից 11 հերթականությունը խախտված ընտրաթերթիկներ՝ վերեւում դնելով  թիվ 4 ընտրաթերթիկը: Սա կարող է դիտվել որպես հստակ ուղղորդման փորձ, քանի որ ըստ նախապես սահմանված վիճակահանության 11 ուժերի… Կարդալ ավելին »

Վանաձորում ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին

Վանաձորում ՀՀԿ-ի քվեարթերթիկները չեն տալիս ընտրողներին «Մասնավորապես՝ ընտրախախտումների դեպքեր են արձանագրվել Վանաձոր քաղաքի 23/32 (Աբելյանի անվան թատրոն) տեղամասում: Ընտրատարածքում քվեարկողներից և վստահված անձանցից տեղեկացնում են, որ ընտրողներին քվեաթերթիկների ամբողջական փաթեթ չեն տրամադրում, փաթեթում մասնավորապես բացակայում է ՀՀԿ քվեաթերթիկը: Դեպքեր կան, որ ոչ ճիշտ դասավորությամբ են տրամադրում քվեաթերթիկները, օրինակ՝ 1-ի փոխարեն՝ 11: Առկա են նաև ուղղորդված… Կարդալ ավելին »

«Տարոնիկում 15/33 տեղամաս. գյուղապետը հատ-հատ ուղղորդումներա անում «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարեկ Մկրտչյանի օգտին»

Ֆեյսբուքյան օգտատեր Արտուշ Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տարոնիկում 15/33 տեղամաս, գյուղապետը հատ-հատ ուղղորդումներա անում («Իմ քայլը» դաշինքի թեկնածու Նարեկ Մկրտչյանի օգտին), ու արդեն որերորդ դեպքնա, որ մի քանի հոգով քվեախցիկի հետևում են հայտնվում»։

Զինծառայողները քվեաթերթիկները ստանալուց հետո հերթի մեջ առանձնացնում են «Իմ քայլը» դաշինքի քվեաթերթիկը. «Անկախ դիտորդ»

2018թ. դեկտեմբերի 9-ին  ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով: Կարճաժամկետ դիտորդները կաշխատեն 300 տեղամասային ընտրական կենտրոններում և բոլոր 38 տարածքային ընտրական հանձնաժողովներում: 2018թ. դեկտեմբերի 9-ին կգործի «Անկախ… Կարդալ ավելին »

23/50 ընտրատեղամասի պատերին քարոզչական պաստառներ են փակցված (լուսանկարներ)

Վանաձորի թիվ 17 դպրոցում տեղակայված 23/50 ընտրատեղամասի պատերին փակցված են մի շարք կուսակցությունների ու պատգամավորության թեկնածուների քարոզչական պաստառներ: Ընտրատեղամասի հանձնաժողովից Վահան Սիմոնյանը նշեց, որ ընտրատեղամասի ներսում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով, մարդիկ արդեն ակտիվացել են: Հարցին, թե ինչու՞ են ընտրատեղամասի պատերին մնացել քարոզչական պաստառներ, արդյո՞ք դա օրենքի խախտում չէ, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դրանք դրսի կողմից… Կարդալ ավելին »