Մենք պատրաստ ենք ընտրություններին. Ոստիկանությունը 2700 մահացած անձի հանել է ընտրացուցակներից

«Ընտրական գործընթացի շրջանակներում անձնագրային և վիզաների վարչությունը ձեռնարկել է օրենքով սահմանված բոլոր հնարավոր միջոցառումները ինչպես թեկնածուների գրանցման համար համապատասխան տեղեկանքները սեղմ ժամկետում տրամադրելու, այնպես նաև ընտրողների ցուցակները պատշաճ կերպով վարելու ուղղությամբ: Ամբողջ գործընթացը եղել է ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ: Չկա ԿԸՀ որոշմամբ սահմանված որևէ միջոցառում, որ ժամկետանց կամ թերացմամբ կատարված լինի»,- Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը’  պատասխանելով հարցին թե որքանով է պատրաստ Օվիրը վաղվա ընտրություններին:

Մնացական Բիչախչյանը նշեց, որ այս ընթացքում արվել է առավելագույնը ցուցակները  մաքրելու ուղղությամբ: «Ոստիկանության ուժերով հայտնաբերվել են մոտ 2.700 մահացած անձանց որոնք հանվել են վերջնական ցուցակներից: Մեզ մեծ աջակցություն են ցուցաբերել տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես  նաև թաղման բյուրոները: Գրեթե բոլոր դեպքերում անձինք մահացել են օտարերկրյա պետություններում: Նրանց մահը ՀՀ իրավասու մարմնի կողմից չի գրանցվել և ոստիկանությանը չի փոխանցվել սահմանված կարգով: ՀՀ ընտրական օրենսգրքի իմաստով այն չի կարող համարվել անճշտություն: Անճշտություն կհամարվի այն դեպքում, եթե մահացած անձի տվյալը սահմանված կարգով տրամադրված լինի բնակչության պետական ռեգիստրը վարող մարմնին և վերջինս դրսևորած լինի անգործություն՝ անձի տվյալները թողնելով հաշվառման մեջ: Սակայն հաշվի առնելով այն, որ երբեմն շահարկվում են մահացած անձի տվյալների առկայությունը ընտրողների ցուցակներում, ոստիկանությունն իր վրա վերցրել է մեծ պատասխանատվություն դրանք սեփական ուժերով հայտաբերելու ուղղությամբ»,-ասաց   Բիչախչյանը:

Ի դեպ, Անձնագրային և վիզաների վարչության պետը նշեց, որ վաղը անձնագրային բոլոր ծառայությունները աշխատելու են ուժեղացված ռեժիմով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե ցուցակներում կլինեն անճշտություններ, օրինակ քաղաքացին ունենալով հաշվառում բնակչության պետական ռեգիստրում, նրա տվյալները ընդգրկված չեն լինի ընտրողների ցուցակներ, կարող է դիմել հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Այս դեպքում նրան կտրամադրվի տեղեկանք, լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու եղանակով քվեարկությանը մասնակցելու համար: «Չնայած գրեթե բացառում եմ նմանատիպ անճշտություն, քանի որ մանրազնին ուսումնասիրվել են ցուցակները մի քանի անգամ, նախնական և վերջնական տարբերակներով հրապարակելիս»,- եզրափակեց Բիչախչյանը:

Լուսանկարը՝ Pan Photo-ի

1in.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով