Monthly Archives: Նոյեմբերի 2018

«Միջնորդության կարիք չենք տեսնում».Պեսկով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։ Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր. «Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում… Կարդալ ավելին »

33-ամյա վարորդը տեղում մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 33-ամյա վարորդ Գևորգ Սահակյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

ՀՀ ՊՆ Հայտարարություն

ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է պայմանագրային հիմունքներով զինվորական ծառայություն զինված ուժերի սահմանամերձ զորամասերում` ավագ հրաձիգ, հրաձիգ, դիպուկահար, նռնակաձիգ, նշանառու /ականանետի/, ավագ վարորդ /B,C,D/, վարորդ /B,C/, ավագ խոհարար, խոհարար և դիզելավար-էլեկտրամեխանիկ մասնագիտություններով: ՀՀ  զինված ուժերի շարքային կազմի պայմանագրային զինծառայողների համալրումն իրականացվում է «Զինվորական ծառայության  ևզինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար կարողեն դիմել նախկինում պայմանագրային զինվորական ծառայություն չանցած և պահեստազորում հաշվառված արական սեռի և, անկախպահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից, իգական սեռի մինչև 36 տարեկան քաղաքացիները: Պայմանագրային զինվորական ծառայության չի կարող ընդունվել քաղաքացին, ով. օրենքի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում, կամ ունի չհանված կամ չմարված դատվածություն, ով առողջական վիճակի պատճառով պիտանի չէ զինվորական ծառայության համար: Պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար պետք է դիմել համապատասխան զորամասերի հրամանատարությանը կամտարածքային զինկոմիսարիատներ: Պայմանագրային զինծառայության անցնելու պահանջներին համապատասխանելու դեպքում«Զինվորական ծառայության  և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով քաղաքացու հետ կնքվում էպայմանագիր`երեք տարի ժամկետով: Պայմանագրային զինծառայողն իրավունք ունի օգտվելու  ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված բոլորարտոնություններից, երաշխիքներից և փոխհատուցումներից: Շարքային կազմի պայմանագրային զինծառայողի միջին աշխատավարձըկազմում է 105 հազար ՀՀ դրամ /առանց եկամտահարկի/: Մարտական հերթապահությամբ պայմանավորված` պայմանագրայինզինծառայողներին տրվում է նաև մինչև 60 հազար ՀՀ դրամ հավելավճար: Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել տարածքային զինկոմիսարիատներ:

Թուրքիայում 4.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի ծովափնյա Յալովա նահանգի Չընարջըք շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։  Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) տեղեկություններով՝  երկրաշարժի  ուժգնությունը կազմել է 4.1 բալ, իսկ խորությունը՝ 14կմ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում, Բուրսայում, Թեքիրդաղում, Քոջաելիում և Թուրքիայի այլ նահանգներում։ Յալովայի նահանգապետ Մուամմեր Էրոլի տեղեկացմամբ՝ առայժմ որևէ ահազանգ չկա մարդկային կամ նյութական կորուստների մասին:  … Կարդալ ավելին »

Իրաքում ՀՀ դեսպան է նշանակվել

Նոյեմբերի 29-ին Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Հրաչյա Փոլադյանը հավատարմագրերի պատճենները հանձնեց Իրաքի արտաքին գործերի նախարար Մուհամեդ Ալի ալ–Հաքիմին (Mr. Mohamed A. Alhakim)։ Շնորհավորելով Հրաչյա Փոլադյանին Իրաքում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ՝ Մուհամեդ ալ–Հաքիմը գոհունակությամբ նշեց երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան և վստահություն հայտնեց, որ դեսպանը նոր շունչ կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը: Դեսպան Փոլադյանը հավաստիացրեց, որ… Կարդալ ավելին »

Հայաստանում են ռուսական էմիսարները. լուրջ վերապահում ունեն մի քանի անձանց նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստանում են ռուսական էմիսարները` եկել են իրավիճակը հասկանալու: ՌԴ-ում մտահոգված են, որ հաջորդ ԱԺ-ում գերիշխելու են արեւմտամետ եւ սորոսական ուժերը, նախ, իհարկե, «Սասնա ծռերը», ապա՝ եվրոպական կողմնորոշում ունեցողները։ Մոսկվան իրեն նետված ձեռնոց է դիտարկում մի քանի անձանց, որոնք առանցքային սորոսականի համբավ ունեն եւ հայտնվել են ՔՊ… Կարդալ ավելին »

Իրավիճակը 180 աստիճանով փոխվելու է. «ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելը» չեն աշխատի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիտարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքը՝ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է, որ էականը ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունն է, այլ քաղաքական բովանդակությունը: Ըստ նրա, եթե լիներ լիարժեք քաղաքական բովանդակություն, ապա նույն հռետորաբանությունը կամ տեսանելի չէր լինի, կամ այդքան մեծ ուշադրության չէր արժանանա: «Մինչ այս բազմիցս նշվել է, որ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենալու:… Կարդալ ավելին »

Շիրակի մարզպետը սպառնում է գյուղապետերին. «Եթե չանեք, իրավապահների հետ խնդիրներ կունենաք». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հերթով իր աշխատասենյակ է հրավիրում մարզի համայնքապետերին եւ նրանց հրահանգում աշխատել «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին: Ընդ որում՝ մարպետը սպառնում է, որ եթե իր հրահանգը չկատարվի եւ տվյալ համայնքում «Իմ քայլը»  համոզիչ հաղթանակ չտանի, գյուղապետը ընտրություններից հետո խնդիրներ է ունենալու իրավապահ մարմինների հետ: Սա նոր մոտեցում չէ,… Կարդալ ավելին »

«Սասնա ծռերի» համակիրն աշխատում է փախցնել ՔՊ-ական մարզպետի ձայները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մարտունու բժշկական կենտրոնը տեւական ժամանակ չի կարողանում նոր տնօրեն ընտրել: Նախկինի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, առաջադրվողներն էլ մեկը մյուսի հետեւից կտրվում են քննությունից: ԲԿ-ի տնօրենի պաշտոնին հավակնում է «Սասնա ծռեր» կուսակցության Մարտունու տարածքային ստորաբաժանման ներկայացուցիչ Վիգեն Խաչատրյանը: «Մրցույթի երկրորդ փուլից հետո նա նույնպես կտրվել է՝ խուսափելով սահմանված կարգով բողոքարկելուց: Բայց մի… Կարդալ ավելին »