Monthly Archives: Նոյեմբերի 2018

«Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, խոսում պանթուրքիստական նպատակների, մեր ղեկավարը, որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում արձագանքեց որոշ քաղաքական հայտարարությունների, որոնց հանդեպ, ըստ նրա՝ անտարբեր լինելն անթույլատրելի է: «Այլեւս չեմ զարմանում վարչապետի ԺՊ-ի աբսուրդային հայտարարություններից ու պահվածքից: Ուրեմն` Ալիեւն ու Էրդողանը միավորվում են, խոսում պանթուրքիստական նպատակների, մեր ղեկավարը, որ Ալիեւին կիրթ է համարում, մատ է թափ տալիս Արցախի հերոսների վրա, նրանց վրա, ում արյան գնով ինքն ու… Կարդալ ավելին »

Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կկատարվի մասնագիտացված քննիչների կողմից

ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծի  ընդունումը նպատակամղված է Քննչական կոմիտեի կառուցվածքում ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելուն և պայմանավորված է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության և որակման առանձնահատկություններով, ինչպես նաև Կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը… Կարդալ ավելին »

ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է՝ Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, այն է՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Նշված արարքների համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանվում է… Կարդալ ավելին »

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2018 թ. ՀՀ պետական մրցանակի դափնեկրին

Նոյեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2018 թ. Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած «Նեյշնլ ինսթրումենթս» ընկերության համահիմնադիր և նախագահ դոկտոր Ջեյմս Թրուշարդին: Հանդիպմանը «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրին՝ տեղեկություններ փոխանցելով նաև պրն. Թրուշարդի… Կարդալ ավելին »

Դեկտեմբերի 1-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնն այս տարի տոնախմբելու է դեկտեմբերի 1-ին: Առաքյալների տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով դեռևս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր:      Տոնի առիթով Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան… Կարդալ ավելին »

Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը, ովքեր չեն լքել Արցախը այդ տարիներին.Լևոն Քոչարյան

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում հետևյան գրառումն է կատարել.՝ Այսօր լսեցի ինձ վերաբերող հերթական սուտը: Չեմ զարմանում, քանի որ շարունակվում է նույնը ինչը տարիներ շարունակ արվել է հայտնի օրաթերթի միջոցով: Օրինակները շատ են: Մանկությունս անց եմ կացրել Ստեփանակերտում` ռմբակոծության տակ, նկուղներում, ինչպես և բոլորը, ովքեր չեն լքել Արցախը այդ… Կարդալ ավելին »

Կրակոցներ Երևանում.

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան, Երևան քաղաքի  Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում: Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով … Կարդալ ավելին »

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է PKK-ի դիրքերը

Նոյեմբերի 30-ին Թուրքիայի օդուժն օպերացիա է իրականացրել Հյուսիսային Իրաքում գտնվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հենակետերի ուղղությամբ։ Հրթիռակոծվել են Հաքուրք, Ավաշին-Բասյան, Գարա, Հաֆթանին և Մեթինա շրջանները։ Գործողության հետևանքով սպանվել է 14 քուրդ զինյալ։ Օդային օպերացիա իրականացնելու մասին լուրը հայտնել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը, հանցագործությունների կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, իրավախախտումների… Կարդալ ավելին »

Բակո Սահակյանը մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին մասնակցել է Ոստիկանության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ոստիկանության համակարգի աշխատակիցներին եւ վետերաններին մասնագիտական տոնի առթիվ, արժեւորել նրանց ծառայությունը, կանգ առել մի շարք խնդիրների եւ անելիքների վրա: Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայության ընթացքում բարձր արդյունքների հասնելու համար եւ մասնագիտական տոնի կապակցությամբ երկրի ղեկավարը պետական պարգեւներ է… Կարդալ ավելին »