Monthly Archives: Նոյեմբերի 2018

Քարոզարշավի վերջին օրերին գործի են դրվելու իշխանական լծակները. կրկին խաղի մեջ է մտնելու ԱԱԾ-ն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ քարոզարշավում, բառի բուն իմաստով, բզկտվում են Արցախն ու բանակը, ներհայաստանյան շատ խնդիրներ դուրս են մնում քննարկումների ծիրից: Տարբեր մարզերի քաղաքացիների հետ հանդիպումներում պետք է, որ հստակ նրանց խնդիրներից խոսվի, առաջիկա տարիների զարգացման ծրագրերից, սակայն ոչ, քարոզարշավը լիովին այլ տրամաբանության մեջ է: Այս օրակարգը թելադրում է օրվա իշխանությունն ու հետեւողականորեն առաջ… Կարդալ ավելին »

Պաշտոններ կստանան ըստ քվեների. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Որքան մոտենում է ընտրության օրը, այնքան թեժանում է պայքարը հատկապես ռեյտինգային թեկնածուների միջեւ: Ընդ որում, խոսքը ոչ թե տարբեր ուժերի թեկնածուների մասին է, այլ միեւնույն քաղաքական ուժի կողմից որեւէ տարածքում առաջադրվածների: Մասնավորաբար թեժ պայքար է սկսվել հատկապես «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջեւ: Հարցն այն է, որ ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների, շատերի ապագան որոշվելու է… Կարդալ ավելին »

Սարգիս Սահակյանը կուսակցական հավաքի ժամանակ հայտնել է, որ ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԿԸՀ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացրած Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, մեր տեղեկություններով, մի քանի օր առաջ, կուսակցական հավաքի ժամանակ զգայացունց ելույթ է ունեցել, թե ՀՀԿ-ն վերջին լքողն ինքն ու եղբայրն են լինելու։ «Նա ՀՀԿ-ի ֆանատն էր ու հեղափոխությունից հետո էլ չէր դադարում փառաբանել Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը՝ վստահեցնելով, որ… Կարդալ ավելին »

ՔՊ-ի տոկոսները բավական ցածր են եղել նախորդի համեմատ.Փաշինյանի սեղանին են դրել հարցումների արդյունքները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների օրոք անվտանգության մարմինները փակ, հրապարակման ոչ ենթակա սոցհարցումներ են անցկացնում քարոզչության օրերին՝ իմանալու ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը, ապա զեկուցում են վերադասին։ Անվտանգության մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրվել նման հարցումների վերջին օրերի արդյունքները։ ՔՊ-ի տոկոսները բարձր են եղել, սակայն քաղաքապետի ընտրությունների օրերի համեմատ՝… Կարդալ ավելին »

Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արման Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան եւ հողամաս: Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ Ա. Աբրահամյանը հայտարարագրել է նաեւ «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած… Կարդալ ավելին »

ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ ներկայումս ՀՀ վարչական դատարանում օրական լսվում է ՃՈ վարչական ակտերի անվավերության պահանջով 100-110 դատական գործ: Տուգանված քաղաքացիների զգալի մասը վարչական ակտերը բողոքարկում է դատական կարգով, քանի որ անվավեր ճանաչվելու դեպքում ՃՈ-ից բռնագանձվում է փաստաբանական ծախս: Արդյունքում փաստաբանները վարորդներին շահագրգռում եւ ծառայություն մատուցում են ՃՈ-ի արտաբյուջեի հաշվին: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում… Կարդալ ավելին »

11 քաղաքական ուժի առկայությունը բոլորովին չի նշանակում, որ կա ընտրության բազմազանություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես շարունակում եմ մտածել, որ ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը հեղափոխությունից հետո փակեր իր գրասենյակի դռներն ու հեռանար քաղաքական ասպարեզից՝ իր տեղը զիջելով նոր, երիտասարդ, չվարկաբեկված եւ անցյալի բեռն իրենց ուսերին չկրող ուժերին։ Նրանցից շատերը կարող են նոր քաղաքական կենսագրություն սկսել, իսկ ՀՀԿ-ի քաղաքական-գաղափարական թեւը կարող է նոր մարդկանց… Կարդալ ավելին »

ՀՀ ավտոճանապարհներին մառախուղ է և ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկի, Աշոցքի, Տաշիրի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նոյեմբերյանի, Կապանի ավտոճանապարհներին, Բերդ-Ճամբարակ, Թալին-Ախուրյան և Սիսիանի «Զանգերի» ճանապարհահատվածներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական… Կարդալ ավելին »

«Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք ձեր պարտականությունների պատշաճ կատարման անհրաժեշտությունը». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը, հանցագործությունների կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, իրավախախտումների… Կարդալ ավելին »

ՊՆ-ում հրահանգել են զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում հրահանգվել է զերծ մնալ քաղաքական գործընթացներին մասնակցելուց: Երեկ որոշակի մանրամասներ են հայտնի դարձել այդ հրահանգներից: «Մասնավորապես, զորամասի հրամանատարներին և տեղակալներին ասվել է, որ ընտրության օրը հրամանատարները, նրանց տեղակալները, սպայական կազմը այնպիսի ժամի ներկայանան ընտրատեղամաս, որ զորքի հետ չհանդիպեն: Ավելին` լինեն բացառապես քաղաքացիական հագուստով ու չշփվեն… Կարդալ ավելին »