ՔՊ-ի տոկոսները բավական ցածր են եղել նախորդի համեմատ.Փաշինյանի սեղանին են դրել հարցումների արդյունքները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Բոլոր իշխանությունների օրոք անվտանգության մարմինները փակ, հրապարակման ոչ ենթակա սոցհարցումներ են անցկացնում քարոզչության օրերին՝ իմանալու ընտրությունների արդյունքների մոտավոր պատկերը, ապա զեկուցում են վերադասին։

Անվտանգության մարմիններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս Նիկոլ Փաշինյանի սեղանին են դրվել նման հարցումների վերջին օրերի արդյունքները։ ՔՊ-ի տոկոսները բարձր են եղել, սակայն քաղաքապետի ընտրությունների օրերի համեմատ՝ բավականին ցածր։ Ռեյտինգայիններից, ըստ հարցումների, առաջին տեղում Շիրակում Ֆելիքս Ցոլակյանն է եղել, Երեւանում՝ Ալեն Սիմոնյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով