11 քաղաքական ուժի առկայությունը բոլորովին չի նշանակում, որ կա ընտրության բազմազանություն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես շարունակում եմ մտածել, որ ճիշտ կլիներ, եթե Հանրապետական կուսակցությունը հեղափոխությունից հետո փակեր իր գրասենյակի դռներն ու հեռանար քաղաքական ասպարեզից՝ իր տեղը զիջելով նոր, երիտասարդ, չվարկաբեկված եւ անցյալի բեռն իրենց ուսերին չկրող ուժերին։

Նրանցից շատերը կարող են նոր քաղաքական կենսագրություն սկսել, իսկ ՀՀԿ-ի քաղաքական-գաղափարական թեւը կարող է նոր մարդկանց հետ նոր քաղաքական ուժ ձեւավորել եւ մասնակցել քաղաքական պայքարին՝ նոր անվան տակ, նոր գաղափարախոսության ու մարտավարության կիրառմամբ։

Այն, որ գոնե նման վերակազմավորում՝ ռեբրենդինգ տեղի չունեցավ, եւ նոր քաղաքական ուժեր էլ այս ընթացքում չհասցրեցին ձեւավորվել, մեր իշխանությունների մեղքն է, նրանց շտապողականության արդյունքը։ Եվ այն, որ մենք այսօր, մեծ հաշվով, չունենք լիարժեք այլընտրանք՝ պետք է ընտրենք իրեն չարդարացրած հնի եւ կասկածելի նորի միջեւ, կրկին գործող իշխանությունների մեղքով է։ Եթե գոնե 2-3 ամիս ժամանակ լիներ, վստահ եմ, կձեւավորվեին նոր ուժեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով