«Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք ձեր պարտականությունների պատշաճ կատարման անհրաժեշտությունը». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ:

Քաղաքացու իրավունքների ու ազատությունների, մարդու, հասարակության եւ պետության շահերի պաշտպանությունը, հանցագործությունների կանխարգելումը եւ դրանց դեմ պայքարը, իրավախախտումների նախականխումը ապահովելուն ուղղված ձեր ծառայությունը կարեւոր տեղ է զբաղեցնում մեր պետականաշինության գործընթացում:

Վստահ եմ, որ դուք քաջ գիտակցում եք ձեր պարտականությունների պատշաճ կատարման անհրաժեշտությունը, որ հենց ձեր արհեստավարժ ու սկզբունքային աշխատանքով, մարդկային ու բարոյական որակներով, մասնագիտական համապատասխան ունակություններով ու անձնվիրությամբ ըստ ամենայնի նպաստում եք ոստիկանի դերի եւ պետության հանդեպ քաղաքացիների վստահության բարձրացմանը, հասարակության մեջ հանգիստ ու առողջ մթնոլորտի պահպանմանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում համակարգում առկա խնդիրները, որոնց արդյունավետ լուծմանն են ուղղված իրականացվող բարեփոխումները:  Ձեր աշխատանքային եւ սոցիալական պայմանների բարելավման նպատակով կատարվող աշխատանքները կրելու են շարունակական բնույթ:

Թանկագի՛ն բարեկամներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեզ եւ ձեր ընտանիքներին»:

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով