Daily Archives: 20.11.2018

ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է: Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված <<Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների>> համաձայն <<վարչական ռեսուրսի չարաշահումը>> որոշակի կուսակցություններիի… Կարդալ ավելին »

Մենք Իսկանդեր ենք բերել, դուք ինչ եք արել, պարոն Փաշինյան. Շարմազանով armdaily.am

AD TV «Հարցազրույց»-ի այսօրվա հյուրը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր: Հարցազրույցի ընթացքում ԱԺ փոխնախագահի հետ խոսեցինք ՀՀԿ իշխանության և Նիկոլ Փաշինյանի իշխանության տարբերությունների մասին: Ներկայացնենք ԱԺ փոխխոսնակի մի քանի մտքեր։ 1. Մեր կառավարման վերջին 10 տարվա ընթացքում եղել է 2 պատերազմ՝ Ապրիլյան պատերազմ և վրաց-ռուսական պատերազմ, եղել է 2 միջազգային ճգնաժամ, եղել է «Սասնա ծռեր»-ի… Կարդալ ավելին »

Մահացել է օպերատոր Արթուր Ապրեսովը

Հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը մահացել է Մոսկվայում։ Անցած գիշեր Մոսկվայում սրտի կաթվածից մահացել է հայտնի կինոօպերատոր, արցախյան պատերազմի վավերագիր Արթուր Ապրեսովը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին նրա ընկերները։ Ապրեսովը 46 տարեկան էր։ Մոսկվայում հեռուստալրագրող Ռոման Բաբայանի հետ աշխատում էր 2008թ–ի մարտի 1-ի իրադարձությունների մասին պատմող ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ Ապրեսովը ծնվել է Բաքվում, որտեղից 1988–ին… Կարդալ ավելին »

Նոր «բունտ» է հասունանում քաղաքապետ Մարությանի դեմ. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Երեւանի ավագանու հեղափոխական անդամների շրջանում «բունտ» է հասունանում քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։ Նրանից պահանջել են, որ օր առաջ աշխատանքից ազատի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանին, որը նախկին ՀՀԿ-ական է, Սերժ Սարգսյանի, այժմ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետի եղբոր կինը, սակայն Մարությանը հապաղում է, իսկ վարչության պետը վստահ է, որ մնալու է»:  … Կարդալ ավելին »

Հայաստանը կհանձնի 5 շրջան 7-ից, իսկ անվտանգության գոտում կտեղակայվեն ՀԱՊԿ խաղաղապահները. ԻԳՈՐ ԿՈՐՈՏՉԵՆԿՈ

Ռուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն, ով հայտնի դարձավ վերջին շրջանում Հայաստանի ու հայկական ղեկավարության մասին արած սկանդալային հայտարարություններով, ադրբեջանական OXU․az լրատվական կայքին տված հարցազրույցում հայտարարել է, որ այն ժամանակ, երբ արդեն նշանակված կլինի ՀԱՊԿ նոր Գլխավոր քարտուղարը, կառույցը կարող է հանդես գալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ խաղաղարարական նախաձեռնություններով։ «Պետք է հիշել, որ… Կարդալ ավելին »

«Պետք է տանել այդ տուշոնկեքը տալ, ասել, դե, սրանով կեր ու ապրի ու դուրս արի քարոզարշավի». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց լուրերը, թե Արցախում զինվորական ծառայություն անցնող իր որդու համար ուզում են բնակարան վարձել Ստեփանակերտում: «Լավ ա չեն գրել՝ առանձնատուն են ուզում սարքել»,- հեգնեց նա: Փաշինյանը հայտարարեց, որ իր որդին ծառայում է՝ որպես շարքային, 100%-ով կատարում է այն բոլոր պարտականությունները, որ պետք է կատարի շարքայինը:… Կարդալ ավելին »

«Այդ օպերատիվ կապը տպավորություն էր, թե ես ու Ադրբեջանի նախագահը առավոտից իրիկուն նստած իրար հետ չատ ենք անում». Նիկոլ Փաշինյան

«Այդ օպերատիվ կապը տպավորություն էր, թե ես ու Ադրբեջանի նախագահը առավոտից իրիկուն նստած իրար հետ չատ ենք անում: Այդպես չի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ներկայացուցիչներն են ըստ անհրաժեշտության տեղեկատվություն փոխանակում են: Ըստ նրա՝ Արցախի հարցում հայ ժողովրդի ներուժը պետք է համախմբել՝ լիարժեք հետապնդելու մեր շահերը. «Արցախի հարցը մեր… Կարդալ ավելին »

Երևանի մնջախաղի պետական թատրոնի տեղակայման համար նոր տարածք է առաջարկվել

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ նոյեմբերի 19-ին Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին ու թատրոնի տնօրեն Արամ Խոջոյանին թատրոնի տեղակայման նոր տարածք է ներկայացրել: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան, 5 հասցեում /Ղուկաս Ղուկասյանի… Կարդալ ավելին »

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, նույնիսկ չորրորդական հարց է». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն այնքան էական չէ, դրանից ավելի գլոբալ հարցեր են քննարկվում, և այդ համատեքստում գլխավոր քարտուղարի պաշտոնը երկրորդական, նույնիսկ չորրորդական հարց է. «Մենք պետք է հասկանանք՝ այն ինչ մենք անվանում ենք մեր անվտանգությաան երաշխիք, ինչքանով է ապահովում մեր անվտանգությունը: Մի տարի եղել է ՀՀ ներկայացրած մարդը, իսկ… Կարդալ ավելին »