«Այդ օպերատիվ կապը տպավորություն էր, թե ես ու Ադրբեջանի նախագահը առավոտից իրիկուն նստած իրար հետ չատ ենք անում». Նիկոլ Փաշինյան

«Այդ օպերատիվ կապը տպավորություն էր, թե ես ու Ադրբեջանի նախագահը առավոտից իրիկուն նստած իրար հետ չատ ենք անում: Այդպես չի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենց ներկայացուցիչներն են ըստ անհրաժեշտության տեղեկատվություն փոխանակում են:

Ըստ նրա՝ Արցախի հարցում հայ ժողովրդի ներուժը պետք է համախմբել՝ լիարժեք հետապնդելու մեր շահերը. «Արցախի հարցը մեր երկրի ու ժողովրդի այսօրվա ու վաղվա համար ունի առանցքային նշանակություն»:

Փաշինյանի խոսքով՝ բանակցությունների առաջին օրից գործընթացը քողարկված է եղել, և խնդրին տիրապետել են քիչ թվով մարդիկ, բայց դա սխալ է, պետք է շատ մարդ տիրապետի և հայ ժողովուրդն այսօր առավել, քան երբևէ, տեղեկացված է ու այս մոտեցումը շարունակվելու է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով մի քանի օրից մեկնարկող Համայկական հիմադրամի դրամահավաքին՝ Փաշինյանը կոչ արեց հայրենակիցներին ամենաակտիվ ձևով մասնակցել դրան.

«Դուք գիտեք, որ իշխանափոխությունից հետո այնտեղ հայտնի գործընթացներ են եղել, բայց մեր գրոծողությունները պետք է վստահությունն ավելացնեն, ոչ թե նվազեցնեն: Եվ մենք նախանձախնդիր ենք ամեն դոլարի, ռուբլու, դրամի ծախսման առումով: Հիմա հույս ունեմ, որ հիմնադրամի նվիրատվություների չափը կմեծանա մեր հայրենակիցների կողմից: Ես էականորեն ավելի գումար եմ ակնկալում՝ պատիկներով»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով